00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. «Հոպարնե՛ր, թո՛ղ ոչ ոք չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքին»

© presidentСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարին: Նա նշեց, որ «Երկրապահ» անունը նշանակում է ուժեղ անհատ և վառ անհատականությունների դաշինք:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սարգսյանը կարևորում է երկրապահի դերը հասարակության կյանքում: Նրա խոսքով՝ երկրապահը մի առանձնահատուկ շերտ է, որտեղ յուրաքանչյուր անհատի կենսագրությունը ուղղակի կերպով միահյուսված է մեր երկրի կենսագրությանը:

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. «Մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում»

«Այն միահյուսված է սեփական երկիրը ազատագրելու, պաշտպանելու և ոտքի կանգնեցնելու պատմությանը: Այս դահլիճում ներկա մարդկանց անձնական պատմությունները մեծ հաշվով մեր պայքարի և հաղթանակների հավաքական պատմությունն են»,- ասաց նախագահը:

Երկրի ղեկավարն ընդգծեց՝ շինականը, մտավորականն ու բանվորը դարձան երկիրը պահող կամավորներ, երբ երկիրն ու ժողովուրդը վտանգի մեջ էին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությոնը:

«Այն պայծառ երիտասարդությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, պտուղն է մեր պետության և ողջ հասարակության ջանքերի: Արդյունքն է ընտանիքի, դպրոցի, բայց նաև Արցախյան ազատամարտի մասնակիցների, այսինքն՝ նաև ձեր և ձեր մարտական ընկերների տված անձնական օրինակների: Միշտ ծառի մասին դատում են ըստ պտուղի որակի: Թող բոլոր հոռետեսները նայեն ու համոզվեն, փարատեն իրենց կասկածները: Մեր երիտասարդությունը՝ մեր անկախության ազատատենչ և խրոխտ սերունդը, ապացուցում է, որ մեր ընդհանուր կենաց ծառը առողջ է, ամուր և արգասաբեր»,- ասաց նա:

Նա կրկնեց երկրապահների կարգախոսը՝ եթե պետք լինի, մենք նորից կգնանք հայրենիքը պաշտպանելու: Նախագահը հիշեցրեց, որ այդ «պետք»-ը վրա հասավ 2016 թվականի ապրիլին, երբ երկրպահները հավատարիմ մնացին իրենց ուխտին:

«Ես հիմա ձեզ կդիմեմ հենց այնպես, ինչպես ձեզ դիմում էին մեր երիտասարդ զինվորները: Հոպարնե՛ր, թո՛ղ ոչ ոք չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք լինելու առաջնագծում, պատրաստ ենք լինելու խրամատում մեր երիտասարդների, մեր կանոնավոր բանակի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը, որ մենք հավատարիմ ենք լինելու մեր ուխտին, որ մենք հավատարիմ ենք մեր նահատակված զինակից ընկերների պայծառ հիշատակին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը չբացառեց, որ ընտրություններին ընդառաջ Ադրբեջանը կդիմի սադրանքների՝ մտածելով, որ Հայաստանը լինելու է զբաղված և խոցելի:

«Հսկայական գումարներ քամուն տալու ճանապարհով դատարկ ու մեկշաբաթանոց կյանք ունեցող «փիառ» ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի «ներքին» խնդիր: Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է: Որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող հենց այդ մտածողությունը ժամանակին հանգեցրեց հակամարտության սրմանը և պատերազմին՝ բերելով բազմաթիվ անտեղի զոհեր ու տառապանքներ հենց, առաջին հերթին, Ադրբեջանի ժողովրդի համար»,-ասաց նախագահը:

Նա հատուկ շեշտեց՝ Հայաստանում սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների թիկունքին:

«Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի և չի կարող ունենալ: Ասվածի ապացույցը անցած տասնամյակների փորձն է»,-ասաց նա:

Վերջում նախագահը վստահեցրեց, որ իրենք փոխում են իրականությունը՝ երկիրը դարձնելով ավելի ազատ ու ժողովրդվարական: Իսկ արդյունավետ կառավարումն իր հերթին մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ ու պաշտպանունակ:

Լրահոս
0