00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. «Մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում»

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян
XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԿՄ համագումարի մեկնարկից առաջ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանն ու ԱԺ ընտրական գործընթացում Մանվել Գրիգորյանի մասնակցությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի մեկնարկից առաջ ելույթ ունեցավ և հայտնեց, որ իր թիմակիցներն առաջիկա ԱԺ ընտրություններում ժողովրդի քվեն ստանալու դեպքում մարդկանց չեն խաբելու ու չեն ասելու, որ Հայաստանը դարձնելու են դրախտ։

Съезд добровольцев Еркрапа - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը` լրագրողին. «Բա դու խի՞ չկաս ռեյտինգայինում»

«Մենք ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց նոր թիմով, որի ձայնը բարձր է հնչելու»,- ասաց նախագահը։

Նրա խոսքով՝ իր նշած թիմում ընդգրկված է լինելու Մանվել Գրիգորյանը:

«Այդ թիմում ներգրավել ենք նաև մեր հարգարժան գեներալին որպես ակնառու խորհրդանիշ, որ յուրաքանչյուր նախաձեռնության ու քվեարկության ժամանակ տեսնեն գեներալի հայացքը, որն ազատամարտի մարմնավորումն է և պարտադրանքն է մեր հետագա հաղթանակների»,- ասաց երկրի ղեկավարը։

Նախագահի խոսքով` Ադրբեջանը պատրանքներ ունի, որ ընտրություններին նախապատրաստվելիս մեր երկրի զգոնությունը կթուլանա, հետևաբար նա չբացառեց ադրբեջանական գործողությունները։

«Մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, բայց ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր տառապանքը»,- ասաց նա։

ՀՀ նախագահի խոսքով՝ 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ և ասել, որ մեկ շաբաթ հետո, մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու, բայց պատմությունը ցույց տվեց հակառակը՝  մեր հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում և այլ վայրերում թեյ խմելուց:

Լրահոս
0