00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան. սիրիացիներին գրկաբաց ընդունած երկիրը». Թուրք սյունակագրի անդրադարձը

© Sputnik / Asatur YesayantsПомощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции "Ты не один"
Помощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции Ты не один - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական «İlerihaber» լրատվական կայքի թղթակից Սերհան Քայըրը՝ «Հայաստան. Աշխարհում իրենց տեղը գտնել չկարողացող սիրիացիներին գրկաբաց ընդունած երկիրը» վերնագրով իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում ապաստան գտած սիրիացիներին:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայաստանը իր բնակչության համեմատ ամենաշատ սիրիացի փախստական ընդունած 3-րդ երկիրն է աշխարհում: Թուրքական «İlerihaber» լրատվակայքի թղթակից Սերհան Քայըրի «Հայաստան. Աշխարհում իրենց տեղը գտնել չկարողացող սիրիացիներին գրկաբաց ընդունած երկիրը» վերնագրով հոդվածն է ներկայացրել ermenihaber.am կայքը։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիահայ երեխաները շնորհակալություն են հայտնել Հայաստանին

Հեղինակը գրում է, որ ընդամենը 3 մլն բնակիչ ունեցող և աշխարհի աղքատ երկրներից մեկը համարվող Հայաստանը սիրիական պատերազմի սկզբից՝ 2011թ. հետո, ընդունել է շուրջ 17.000 փախստականի: Հեղինակը վերլուծել է և ներկայացրել, որ Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 6 փախստական: «Սիրիացի փախստականները, ովքեր հայ ազգին հիշեցնում են իր ողբերգական անցյալի մասին, Հայաստանում ամենաանկեղծ ընդունելության են արժանանում»- ասվում է հոդվածագիրը:

«Իր սահմանափակ նյութական միջոցներով Հայաստանի կառավարությունը լայնամասշտաբ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին: Բացի անվճար բժշկական օգնությունից՝ սիրիացի փախստականների երեխաները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը Հայաստանի դպրոցներում:

«Որդեգրիր մի ընտանիք» նախագծի շրջանակներում յուրաքանչյուր սիրիացի ընտանիք մեկ հայ ընտանիքի աջակցությամբ փորձում է հարմարվել Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքին: Հայաստանում փախստականներին ընտելանալու և նոր կյանք սկսելու համար միկրովարկեր են տրամադրվում»,- գրում է Քայըրը:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը եվրոպական երկրների համեմատ մեկ տասնորդական մասն է կազմում, իսկ գործազրկությունը երկրում 17 տոկոսի է հասնում: Բայց չնայած դրան, երկիրը ամեն կերպ ջանում է նպաստավոր պայմաններ ստեղծել այստեղ ապաստանած սիրիացիների համար:

Սերհան Քայըրը նշում է նաև, որ մինչ օրս գաղթականներին ցուցաբերած օգնության համար Հայաստանը որևէ օտար երկրից կամ միջազգային կառույցից աջակցություն չի ստացել: ԱՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքին պատկանող հասարակական կազմակերպությունների ջանքերով այս տարի անցկացված արշավների շնորհիվ մինչ օրս 1.2 միլիոն դոլարի օգնություն է հանգանակվել:

Լրահոս
0