ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հունիսի 5-ից 17-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք «Norway Chess» գերմրցաշարին, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Մրցաշարի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակիցների կազմը։
Հաղթողին որոշելու համար կպայքարեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լևան Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) եւ Անիշ Գիրին (Նիդեռլանդներ):