00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի հարցը լուծելու համար պետք է կատարել պայմանավորվածությունները

© Sputnik / Asatur YesayantsПосол Франции в Армении Жан Франсуа Шарпантье
Посол Франции в Армении Жан Франсуа Шарпантье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ջանք չեն խնայում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում նորից ստեղծեն երկխոսության հիմքեր։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից զատ այլ լուծում չունի։

«Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից եւ ոչ մեկի համար, որովհետեւ կան երկուստեք զոհեր եւ ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլեւ մինչեւ այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլեւս շարունակվել»,- ընդգծել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նրա խոսքով՝ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար անհրաժեշտ է իրագործել տարբեր մակարդակներում տեղի ունեցող հանդիպումների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հանձնառությունները:

Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրով. «Ղարաբաղյան խնդրի լուծումն Ադրբեջանի ներքին գործը չէ»

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել էր 2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.-ի զինադադարի և 1995թ.-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Русская версия

Լրահոս
0