ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Մրցույթի մասնակցության համար ընդունվում են երաժշտական ցանկացած ժանրի ստեղծագործություններ, որոնք ունեն խոսք կամ չունեն:
Մրցույթին ներկայացված բոլոր ժանրերի երաժշտական ստեղծագործությունները հավակնելու են գլխավոր մրցանակին՝ 2,5 միլիոն դրամ (ներառյալ՝ խոսքի համար, եթե այդպիսին կա):
Սահմանվել են նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներ, որոնց նույնպես կարող են հավակնել մրցույթին ներկայացված՝ բոլոր ժանրերի ստեղծագործությունները: Առաջին մրցանակ՝ 1 միլիոն դրամ, երկրորդ մրցանակ՝ 500 հազար դրամ, երրորդ մրցանակ՝ 300 հազար դրամ: Կլինեն նաև խրախուսական մրցանակներ:
Մրցութային ստեղծագործությունների ձայնագրությունները կարելի է ներկայացնել նաև դեռևս չգործիքավորված վիճակում:
Մրցույթի արդյունքը կամփոփվի 2017 թվականի սեպտեմբերի 21-ին: Գլխավոր մրցանակի, ինչպես նաև առաջին, երկրորդ, երրորդ և խրախուսական մրցանակներին արժանացած ստեղծագործությունները կգործիքավորվեն ՀՀ մշակույթի նախարարության միջոցներով և կընդգրկվեն հատուկ այս նպատակով` 2017 թ. տարեվերջին կազմակերպվելիք համերգի ծրագրում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում։