00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ты супер!» նախագծի հայ մասնակիցը՝ Գյումրիից, անցավ հաջորդ փուլ

© НТВВыступление Ангелины Папикян на шоу "Ты супер!"
Выступление Ангелины Папикян на шоу Ты супер! - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մրցույթի ընթացքում ժամանակավորապես Անգելինայի անձնական թարգմանիչը դարձավ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության համատեղ «Ты супер!» նախագծի մասնակից Անգելինա Պապիկյանը ժյուրիի միաձայն քվեարկությամբ անցավ հաջորդ փուլ:

«Ты супер!» նախագծի մասնակից Անգելինա Պապիկյանը Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների հատուկ խնամքի կենտրոնի սան է:

Премьера фильма Иерей-Сан. Исповедь самурая - Sputnik Արմենիա
«Ты супер!». «Խատիկոյի» դերասանը դադարեցրել է Հոլիվուդում նկարահանումները և ժամանել Մոսկվա

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ մրցույթի պրեմիերան, որի շրջանակներում նաև ելույթ ունեցավ Անգելինան: Ռուսերենին վատ տիրապետելու պատճառով, Անգելինայի թարգմանիչը բոլորի համար անսպասելիորեն դարձավ հումորի վարպետ Գարիկ Մարտիրոսյանը, ով աղջկան հենց բեմում փափուկ խաղալիք նվիրեց:

Հեռուստանախագծի մասնակցին գնահատում է չորս մարդուց բաղկացած ժյուրին, որի կազմում էին ՌԴ առաջատար երաժիշտներ և պրոդյուսերներ: Այդ թվում` Յոլկան և երգիչ Ստաս Պիեխան, երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշն, ինչպես նաև օպերային և էստրադային երգչուհի Մարգարիտա Սուխանկինան:

Դրոբիշի խոսքով` քիչ էր մնում ինքն ուշացներ սեղմել կոճակը, որովհետև ընկղմել էր երգի մեջ:

«Ինչ կարելի է ասել մի մարդու մասին, ում անձնական թարգմանիչն է Գարիկ Մարտիրոսյանը: Գեղեցկուհի: Հուսանք, որ նա շարունակելու է հուզմունքով պայքարել», — կատակեց Դրոբիշը:

Անգելինային քաջալերում են հարազատ Գյումրիից` առաջ - Sputnik Արմենիա
Գյումրու գիշերօթիկի երեխաները սպասում են Անգելինայի հաղթանակին «Ты супер!"»-ում

Մարգարիտա Սուխանկինայի խոսքով` շատ ցավալի է, որ նման գեղեցիկ աղջիկը, որը մարմնավորում է հայկական մշակույթը, վատ է խոսում ռուսերեն:

«Նրա ձայնի հզորությունը գերում է միանգամից: Միակ բանը, ինչը մտահոգում է, թե ինչպես ենք համագործակցելու հետագայում: Պետք է սկսել ռուսերեն սովորել», — ասաց Սուխանկինան` հույս հայտնելով, որ Անգելինան կկարողանա հաղթահարել լեզվային խոչընդոտը:

Երգչուհի Յոլկան ամենաառաջինը սեղմեց կոճակը:

«Սա այնքան ուժեղ ձայն է, առաջին իսկ նոտաներից ամեն ինչ պարզ էր», — խոստովանեց նա:

Ստաս Պիեխան, իր հերթին, հիացած էր հայ մասնակցի գեղեցկությամբ:

«Ես ապշած էի Անգելինայի գեղեցկությամբ: Տատանվում էի նրա ելույթի ժամանակ, սակայն պետք է անպայման երկրորդ հնարավորությունը տալ, հատկապես նման տվյալների առկայության պարագայում», — ընդգծեց Պիեխան:

«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։ Հայաստանը միջազգային երգի մրցույթում կներկայացնեն երկու մասնակից` Անգելինա Պապիկյանն ու Սաբինա Մանվելյանը։ Sputnik-ն իր ընթերցողներին հնարավորություն է տալիս հետևել մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի և ուղիղ հեռարձակումների ձևաչափում։

 

Русская версия

 

Լրահոս
0