ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Փետրվարի 11-ից 15-ը Հանրապետության տարածքում` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվական վարչությունը:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Փետրվարի 11-ին կդիտվի ամպամածություն, սպասվում է թույլ ձյուն, առանձին վայրերում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ —3…-6 C, ցերեկը՝ —3…+2 C:
Փետրվարի 12-ից 15-ը սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճաննը կրկին էապես չի փոխվի: