00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Աբովյան time
On air
18:17
44 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիան առցանց կցուցադրի ռուսական «Ты супер!» շոուն

© PR-служба НТВ Детское вокальное шоу "Ты супер!"
Детское вокальное шоу Ты супер! - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ты супер!» մանկական երգի մրցույթում, որը կմեկնարկի փետրվարի 11–ին, Հայաստանը ներկայացնում են երկու մասնակից` Անգելինա Պապիկյանն ու Սաբինա Մանվելյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունը և ռադիոն իր ռեսուրսներում գործարկում է ՆՏՎ հեռուստաալիքի «Ты супер!» մանկական երգի մրցույթի ուղիղ հեռարձակումը։ Հեռարձակումը տեղի կունենա ամեն շաբաթ` սկսած փետրվարի 11-ից, ժամը 20։00-ից (Մոսկվայի ժամանակով) ԱՊՀ և Բալթիայի 10 երկրներում գործող Sputnik-ի կայքերում։ Եվրասիական տարածության երկրներից շոուի առաջին մասնակիցները կլինեն Ղազախստանի, Հայաստանի և Մոլդովայի վոկալիստներ Վլադիմիր Սարաֆուտդինովան, Անգելինա Պապիկյանը և Աննա Երխանը։ Sputnik-ի կայքերում և սոցիալական ցանցերում կարելի է հետևել, թե ինչպես են մասնակիցներն ապրում և պատրաստվում ելույթներին։

Лилит Горгинян - Sputnik Արմենիա
«Ты супер!»-ի մասնակից Անգելինային հայրենի քաղաքում հաջողություն են մաղթում

Sputnik-ի սոցիալական ցանցերում օգտատերերը կարող են աջակցել շոուի մասնակիցներին`իրենց մաղթանքները հղելով պատանի երգիչներին։ Sputnik-ն ամենատպավորիչ մաղթանքները կփոխանցի երեխաներին, երբ նրանք վերադառնան հայրենի երկիր։

«Ты супер!» շոուի մասնակիցներին կգնահատի ժյուրին, որի կազմում ընդգրկվել են ՌԴ հայտնի երաժիշտներ ու պրոդյուսերներ։ Նրանց շարքում են երգչուհի Յոլկան և երգիչ Ստաս Պյեխան, երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, ինչպես նաև օպերային և էստրադային երգչուհի Մարգարիտա Սուխանկինան։ Շոուի հաղորդավարն է Վադիմ Տակմենյովը։ «Ты супер!» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։

Պատանի տաղանդների ելույթը կարելի է դիտել ՆՏՎ հեռուստաալիքի եթերում փետրվարի 11-ին։ Հայաստանը միջազգային երգի մրցույթում կներկայացնեն երկու մասնակից` Անգելինա Պապիկյանն ու Սաբինա Մանվելյանը։ Sputnik-ն իր ընթերցողներին հնարավորություն է տալիս հետևել մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի և ուղիղ հեռարձակումների ձևաչափում։

ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա:

Русская версия

Լրահոս
0