00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լապշինի գործը լուծվել է երկու ղեկավարների «տղայական հարաբերությունների» մակարդակով

© Sputnik / Асатур ЕсаянцПервый омбудсмен Армении Лариса Алавердян
Первый омбудсмен Армении Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լապշինի արտահանձնումն ապտակ է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, կարծում է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Բելառուսի և Ադրբեջանի անօրինական գործողությունները բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ ցուցադրեցին երկու երկրներում տիրող իրավական կամայականությունները, լրագրողներին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը։

«Ադրբեջանական ԶԼՄ-ներից տպավորություն է ստեղծվում, թե իբր իրենք ամեն ինչ օրենքի շրջանակներում են անում։ Սակայն միջազգային նորմերը ոչ մի դեպքում չեն ենթադրում մարդու իրավունքների ոտնահարում», — ասաց Ալավերդյանը։

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
ՀՀ փաստաբանների պալատ. Լապշինի հանձնումը ներպետական և միջազգային իրավական կարգավորումների խախտում է

Նրա խոսքով` մեջբերումներ են անում օրենսդրությունից, Քիշնևի կոնվենցիայից։ Այսինքն` ստացվում է, որ ամեն ինչ օրենքով է։ Իրականում դա այդպես չէ: Միջազգային իրավունքի սկզբունքները, նորմերը չեն կարող խրախուսել այդպիսի երևույթներ, որոնք ուղղակիորեն խոսում են մարդու արժանապատվության հանդեպ արհամարհանքի, գրված նորմերի ոտնահարման մասին։

«Վերջին շրջանում ընդունված իրավական ակտերը և պայմանագրերը համապատասխանում են ՄԱԿ կոնվենցիաներին, որոնք պարզաբանում են, թե որ դեպքերում քաղաքացուն չեն կարող արտահանձնել։ Այս դեպքում բլոգերը չէր կարող արտահանձնվել քաղաքական դրդապատճառներով, ինչպես նաև Ադրբեջան ժամանելուց հետո բլոգերի կյանքի և առողջությանը սպառնացող հնարավոր վտանգով», — ասաց Ալավերդյանը։

Նույնիսկ Բելառուսի օրենսդրությամբ է ենթադրվում, որ քաղաքացուն չպետք է արտահանձնել քաղաքական դրդապատճառներով հետապնդման կասկածի դեպքում, նշեց իրավապաշտպանը` հավելելով, որ այդ դեպքում գործը լուծվել է երկու երկրների ղեկավարների այսպես կոչված «տղայական հարաբերությունների» մակարդակով, ինչը շատ հեռու է իրավական նորմերից։

Ալավերդյանի խոսքով` աշխարհի քարտեզի վրա կան երկու կետեր, որոնք ոչ միայն խախտում են միջազգային կոնվենցիաները, այլ նաև ոտնահարում են սեփական քաղաքացիների իրավունքները և սեփական սահմանադրությունները։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Լապշինի հանձնումը կեղտոտ գործարք է

«Բելառուսը հաստատեց, որ գտնվում է քաղաքակիրթ դաշտից դուրս։ Պետք է ցույց տալ, որ այդ երկիրը սև կետ է զարգացած աշխարհի քարտեզի վրա», — ասաց Ալավերդյանը` ընդգծելով, որ Լապշինի արտահանձնումը ոչ այդքան ապտակ է հայերին, միջազգային իրավունքի նորմերին։

Հայաստանի Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը համակարծիք է Ալավերդյանի հետ։ Նա պարզաբանեց, որ Քիշնևյան կոնվենցիան ենթադրում է, որ երկրներից մեկի կողմից որպես հանցագործություն որակավորված գործողությունը պետք է այդպիսին համարվի նաև ձերբակալության երկրում։ Բելառուսի օրենսդրությունում նման հոդված չկա։

«Բացի այդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանը չի վերահսկվում Ադրբեջանի կողմից, այնպես որ այդ երկրի օրենսդրության համաձայն, Լապշինը չպետք է ենթարկվի քրեական հետապնդման», — ասաց Բաբայանը։

Բացի այդ, այլ երկրի քաղաքացին չի կարող արտահանձվել, եթե նրա հետապնդումը կապված է խոսքի ազատության և նրա արտահայտած դիրքորոշման հետ, ինչն առկա է այս դեպքում։

Բելառուսը և Ռուսաստանը պայմանագիր են ստորագրել միութենական պետության մասին, որը ենթադրում է, որ նման հարցերը` կապված միմյանց քաղաքացիների հետ, պետք է համատեղ լուծվեն։

Նա ուշադրություն դարձրեց, որ Լապշինի արտահանձնումը կարող է նախադեպ դառնալ այլ երկրների համար, օրինակ, Ղրիմ կամ Աբխազիա այցելելիս։

Русская версия

Լրահոս
0