00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լապշինը՝ Լուկաշենկոյի ոսկե շղթայի և շանտաժի արանքում

Բաժանորդագրվել
Լուկաշենկոն Լապշինի հարցում հետապնդում է իր շահերը, Ալիևն էլ Լուկաշենկոյին նախապես էր կաշառել, կարծում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Լապշինին Բաքու արտահանձնելու Բելառուսի որոշումը պատահականություն չէ և հստակ նպատակներ է հետապնդում: Sputnik Արմենիայի հտ զրույցում նման մեկնաբանություն արեց ԱԺ պատգամավոր, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Ոսկե շղթան, որ կախվեց Լուկաշենկոյի պարանոցից, Բաքվում այն ավանսն էր, որ Ալիևը տվեց, ըստ էության՝ կաշառեց,
Բելառուսի նախագահին»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ նկատի ունենալով Իլհամ Ալիևի կողմից իր բելառուս գործընկերոջը շնորհված Հեյդար Ալիևի անվան շքանշանը:

«Շքանշանի դիմաց Լուկաշենկոն խոստացավ վարձահատույց լինել, ինչը և անում է»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Բայց Բելառուսի նման կեցվածքն, ըստ պատգամավորի, ավելի շատ ուղղված է Ռուսաստանին: Բելառուսն արդեն մի քանի տարի փորձում է ապացուցել, որ առանց ռուսական նավթի ի զոու է աշխատեցնել իր նավթավերամշակման հզորությունները: Դրանով Բելառուսը փորձում է ստիպել ՌԴ-ին՝ իջեցնել նավթի և գազի գինը, որոնք, ի դեպ, այս պահին ՌԴ-ի կողմից մատակարարավող երկրներից ամենացածրն են:

Пресс-секретарь МИД Беларуси Дмитрий Мирончик - Sputnik Արմենիա
Բելառուսի ԱԳՆ. Բելառուսին ՀԱՊԿ–ից հեռացնելու առաջարկն անհիմն է

«Բելառուսն անգամ փորձել է նավթ ներկրել Վենեսուելայից, ընդ որում՝ ռուսականից կրկնակի թանկ: Անցյալ տարվանից Բերալուսը սկսել է նավթ ներկրել Ադրբեջանից՝ 1 տոննայի դիմաց 59 դոլար ավելի թանկ գնով, քան Ռուսաստանից: Բնական է, որ այս տնտեսապես ոչ շահավետ քայլով Բելառուսն ուզում է ընդամենը հակադրվել Ռուսաստանին՝ ցույց տալով, որ կարող է իր խնդիրները այլ կերպ լուծել: Սա շանտաժ է»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ Բելառուսի այս քաղաքականությունը ոչ մի կապ չունի ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի հետ, բայց, միաժամանակ, նաև բացահայտում է, թե ինչպես է Բելառուսը վերաբերվում այդ կառույցներին:

«Լապշինին Ադբեջանին արտահանձնելով՝ Բելառուսն, ըստ էության, նպաստում է ԼՂ-ի հակամարտության կողմերի միջև անվստահության խորացմանն ու կոնֆլիկտի սացմանը: Մինչդեռ, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, պարտավոր էր կանխել կողմերից որևէ մեկի նկատմամբ հավելյալ սպառնալիքի ձևավորումը»,- ասում է Խոսրով Հարությունյանը:

Հարցին, թե ինչ հակաքայլեր կձեռնակի Ռուսաստանը Բելառուսի այս քաղաքականության նկատմամբ, պատգամավորը պատասխանեց. «Ինչպպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը՝ դժվարանում եմ պատասխանլ, բայց կարծում եմ՝ դա կլինի շոշափելի»:

Մեր զրուցակիցը չի կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է աչք փակել տեղի ունեցածի վրա, հատկապես, վերլուծելով ռուսական լրատվամիջոցների վերջին հրապարակումները:

Լրահոս
0