00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաբայան. Արցախի արտադրողներն ուկրաինականի փոխարեն նոր շուկա կգտնեն

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան արտադրանքի ներկրման վրա արգելք սահմանելու մասին ուկրաինական իշխանությունների որոշումը քաղաքական առումով ծախու որոշում է, կարծում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Կիևի որոշումն արցախյան ապրանքների առաքման վրա սահմանափակումներ դնելու մասին ընդհանուր ոչինչ չունի տնտեսական, սոցիալական կամ առողջապահական ոլորտների հետ, Sputnik Արմենիային ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել են ներմուծել Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքները միայն Կիևի և Բաքվի համաձայնությամբ։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դավիթ Բաբայան. «Որպեսզի բանակը լինի անհաղթ, մարդիկ պետք է լինեն պարկեշտ»

Բաբայանի խոսքով` ղարաբաղյան արտադրանքը, լինելով էկոլոգիապես մաքուր, օգտակար առողջության համար, ունի նաև գնային առավելություն։ «Մենք կրկին տեսնում ենք քաղաքականության միջամտությունը։ Իհարկե, ուկրաինական իշխանությունների որոշումը հաճելի չէ, բայց տնտեսական տեսանկյունից հարվածն այդքան էլ զգալի չէ, որովհետև ղարաբաղյան արտադրանքն արտահանվում է ոչ միայն Ուկրաինա։ Այսինքն, Ուկրաինա արտահանվող արտադրանքի ծավալը կազմում է մեր արտահանման պոտենցիալի փոքր մասը։ Մենք արագ կփոխարինենք Ուկրաինան այլ շուկաներով։ Դա հնարավոր է անել, և մենք կանենք դա», — ասաց Բաբայանը։

Այն, որ ծախու քաղաքական որոշումները, քաղաքական բնույթի շահն ազդում են մարդկանց առօրյա կյանքի վրա, իսկապես խնդրահարույց է, կարծում է Բաբայանը։

Նրա խոսքով` ուկրաինացի սպառողները կզրկվեն որակյալ սննդամթերք ստանալու հնարավորությունից, իսկ երկրի իշխանություններին այդ հարցը, ամենայն հավանականությամբ, չի հետաքրքրում։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դավիթ Բաբայան. «Ադրբեջանն ուզում է կարճ ժամանակում հասնել իր նպատակին»

«Ցավոք։ Դա շատ վատ է, քանի որ, չնայած ամեն ինչին, եթե ապրանքները համապատասխանում են բոլոր չափանիշներին, ապա ինչ-որ քաղաքական ասպեկտների ուշադրություն դարձնելը սխալ է։ Առավել ևս, որ Ղարաբաղը երբեք թշնամական վերաբերմունք չի ցուցաբերել Ուկրաինայի հանդեպ։ Այնտեղ մեծ հայկական սփյուռք կա, այդ թվում նաև` շատ ղարաբաղցիներ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը` հավելելով, որ այդպես վարվելը սխալ է և պատիվ չի բերում ուկրաինական պետությանը։

Խոսքը պահածոյացված արտադրանքի, հյութերի և կոմպոտների մասին է։

«Դրանք էկոմթերքներ են, որոնք կարող են այդ հատվածում մրցակցել եվրոպական արտադրանքի հետ։ Ընդ որում, մեզ մոտ որակը բարձր է, գները` ցածր։

Մյուս կողմից, կարծում եմ, որ Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնք նախընտրում են մեր արտադրանքը, դա կարող է Արցախ այցելելու խթան հանդիսանալ, որտեղ այդ մթերքները հասանելի են ավելի ցածր գնով։ Ավելին, նրանք այստեղ կարող են հրաշալի արձակուրդ անցկացնել», — ասաց Բաբայանը։

Վերջում Բաբայանը հավաստիացրեց, որ Ղարաբաղում միշտ ուրախ են ընդունել զբոսաշրջիկների, քանի որ նրանք ինչ-որ առումով խաղաղության դեսպաններ են։

Русская версия

Լրահոս
0