00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ պատգամավորները կոչ են արել հեռացնել Բելառուսին ՀԱՊԿ–ից

© Sputnik / Karen Yepremyan Заседание Национального собрания РА, 08.02.2017
Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուսի՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնումը վրդովմունք է առաջացրել ՀՀ ԱԺ–ում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ԱԺ պատգամավորները կոչ են արել Մինսկին՝ խիստ պատասխան տալ Բաքվին բլոգեր Ալեքսանդր Լապշինին հանձնելու համար, ընդհուպ մինչև ՀԱՊԿ-ից Բելառուսին հեռացնելն ու դեսպանին հետ կանչելը։

Փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ. «Սա ամոթալի արարք է։ Սա քայլ է ՝ուղղված խաղաղ գործընթացի դեմ, Ռուսաստանի դեմ, Հայաստանի դեմ։ Սա հարված է ժողովրդավարական արժեքներին։ Խայտառակություն և կեղտոտ գործարք է»։

Խաչատուր Քոքոբելյան, «Ազատ դեմոկրատներ» խմբակցություն. «Խախտվել են խոսքի ազատության միջազգային նորմերը, որից հետո Լապշինին հանձնել են Բաքվին։ Նրան հանձնել են Լեռնային Ղարաբաղ այցելելու, մտքեր ու գաղափարներն արտահայտելու համար։ ԱԺ-ն պետք է իր դիրքորոշումը հայտնի սրա վերաբերյալ»։

Նիկոլ Փաշինյան, «ՀԱԿ» խմբակցություն. «Մեր «դաշնակից» Բելառուսը հանձնել է Լապշինին՝ Ղարաբաղ այցելելու ու Ղարաբաղի մասին դրական արտահայտվելու համար։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Լապշինի հանձնումը կեղտոտ գործարք է

Սա իր քաղաքական առումով հավասարազոր է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի հանձնմանը։ Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին այսօր` ժամը 15:00-ին իրենց խիստ դիրքորոշումն արտահայտել Բելառուսի դեսպանատան առջև։ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի դեսպանին Բելառուսից և առավելագույնս խիստ արձագանքի այս քայլին»։

Սամվել Ֆարմանյան, ՀՀԿ խմբակցություն. «Բելառուսի նախագահը խոստացել էր Բաքվին, և այդպես պետք է լիներ։ Կարծում եմ, Ադրբեջանը առիթ կգտնի Լապշինին Իսրայելին կամ Ռուսաստանին հանձնելու համար, քանի որ պահել չեն կարող թույլ տալ իրենց։ Սակայն այս պայմաններում Բելառուսը, որպես ՀԱՊԿ անդամ, սկսում է արժեզրկվել»։

Մհեր Շահգելդյան, «Օրինաց երկիր» խմբակցություն. «Մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Հայաստանը պետք է բոլոր մակարդակներում պայքարի Լապշինին ազատելու համար, որպեսզի սա նախադեպ չդառնա»։

Հրանտ Բագրատյան, «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն. «Մի քանի մեխանիզմ գոյություն ունի. հեռացնել Բելառուսին ՀԱՊԿ-ից, հետ կանչել Տիգրան Սարգսյանին, դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵՏՄ-ից»։

Թևան Պողոսյան, «Ժառանգություն» խմբակցություն. «Մենք, որպես ՀՀ ԱԺ, կարող ենք քննարկում կազմակերպել և հրավիրել ՊՆ, ԱԳՆ ղեկավարներին՝ մի շարք հարցեր քննարկելու համար, այդ թվում և Լապշինի հարցը»։

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Սա առաջին դեպքը չէ, երբ Բելառուսը ոչ միանշանակ դիրքորոշմամբ է հանդես գալիս։ Սա պարզապես փոքրիկ գործարք է։

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
ԱԳՆ-ն մարդու իրավունքի կոպիտ խախտում է որակել Լապշինին հանձնելը

Շքանշանի փոխարեն` Լապշինի հանձնում։ Սա ՀԱՊԿ-ի անդամի կողմից մարդու իրավունքների ոտնահարում է։ Մենք պետք է բարձրացնենք ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը»։
Աղվան Վարդանյան, ՀՅԴ խմբակցություն. «Խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը պետք է համապատասխան հայտարարություն նախապատրաստի, որը մենք վաղը կհաստատենք։ Կարծում եմ, դա կլինի մեր դիրքորոշումը` որպես քաղաքական մարմին»։

Русская версия

Լրահոս
0