ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Փետրվարի 7-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայք էջը։
Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ` պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, մի քանի գազաբալոններն էլ շպրտվել են։ Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կոմպենսատորների հատվածում։