Փաշիկ Ալավերդյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ խնդիր է առաջացել իր և մարզիկ Աղասի Աղասյանի միջև։
Ծանրամարտիկը խնդրել է մարզչին՝ անտեսել իր ավել քաշը և թույլ տալ մրցել ցածր քաշայինների հետ։
Փաշիկ Ալավերդյանը խաբեության չի գնացել, որպեսզի կողմնապաշտ վերաբերմունք չցուցաբերի հայ մարզիկի նկատմամբ։
Նա նշել է, որ երկրից դուրս մարզումների ժամանակ հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է հայ մարզիկներին, սակայն երկրի ներսում պահում է հավասարությունը և կողմնապահություն չի անում։