ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sptunik. ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, մայոր Դավիթ Գրիգորյանը, Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանելով Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունը, դրական գնահատեց:
«Շատ ողջունելի է, անձամբ ճանաչում եմ նրան, պարգևատրում եմ ստացել, որն անձամբ Դավիթ Տոնոյանն է ինձ հանձնել»,- ասաց Դավիթ Գրիգորյանը՝ դրական գնահատելով նաև այն հանգամանքը, որ նորանշաակ նախարարը երիտասարդ է, միաժամանակ՝ փորձառու:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համանով պաշտպանության՝ այժմ արդեն նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: