00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար

© VOAДавид Тоноян
Давид Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո նախարարի պաշտոնը մնացել էր թափուր։ Պաշտպանության նախարարաությունը հաստաատել է Sputnik Արմենիայի ունեցած տեղեկությունը, որ այն արդեն զբաղեցնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

Դավիթ Էդգարի Տոնոյան. ծնել է. 27 դեկտեմբերի 1967 թ. (ք. Ուստ-Կամենոգորսկ, Ղազախական ԽՍՀ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

1991 թ. — ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։

1997 թ. — ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։

1986-1988 թթ. — ծառայել է Խորհրդային բանակում։

1992-1994 թթ. — ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։

1994 թ. — զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։

1997 թ. — ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։

1998-2004 թթ. — ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

2004-2007 թթ. — ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։ 2007-2008 թթ. — ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։

2008-2010 թթ. — ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։ 2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2010), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008), ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ է։

Русская версия

Լրահոս
0