ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Sputnik Արմենայի տեղեկություններով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվելու մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։ Ամենայն հավանականությամբ, այսօր նախարար Արմեն Ամիրյանն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգաին ակադեմիական թատրոնի աշխատակիցներին կներկայացնի նոր տնօրենին:
Ավելի վաղ, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, իր դիմումի համաձայն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել էր Անդրանիկ Արզումանյանը։
Նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։