ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորները կներառվեն «Ազատ դեմոկրատների» ցուցակում, երկուշաբթի լրագրողներին ասաց կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը։
«Ցուցակը գրեթե պատրաստ է, առաջիկայում կհրապարակենք։ Անահիտ Բախշյանի և Ստեփան Սաֆարյանի հետ քննարկումներն արդեն ավարտված են, նրանք արդեն մասնակցում են նախընտրական գործընթացներին։ Առաջիկայում ցուցակը կհանձնվի ԿԸՀ, անհրաժեշտ է որոշել, թե ով որ տեղամասում է առաջադրվելու», — ասաց Քոքոբելյանը։
Նախկինում Երևանի Ավագանու խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը և Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եղել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ` «Ժառանգություն» կուսակցությունից։ Սակայն, 2017թ-ի հունվարին Բախշյանը, իսկ ավելի վաղ Սաֆարյանը դուրս են եկել կուսակցությունից։