ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Փետրվարի 6-10-ը Հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Օդի ջերմաստիճան՛ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով՝ Երևանում փետրվարի 10-ին հասնելով 0-ից —2 աստիճանի: Գեղարքունիքն ու Շիրակը շարունակում են մնալ ամենացուրտ մարզերը: Այստեղ կգրանցվի —10-ից — 15 աստիճան:
Փետրվարի 6-10-ը Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: