ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Վրաստանում բնակվում է Հայաստանի 1980 քաղաքացիներ, իսկ Հայաստանում բնակվում են շուրջ 41 հազար վրացի, հայտնի է դարձել The Financial-ի հետազոտության արդյունքում: Հետազոտության հեղինակները մանրամասն բացատրում են այդ ֆենոմենը:
Վերլուծելով միգրացիայի, այսպես կոչված՝ գրավիտացիոն մոդելը, Վրաստանից Հայաստանի և Հայաստանից Վրաստան միգրացիոն հոսքի օրինակով՝ հեղինակները հանգել են եզրակացության, որ խորհրդային տարիներին Վրաստանի բնակիչները, նույնիսկ հայազգի, հայրենադարձվելու պատճառներ չեն ունեցել, քանի որ Վրաստանը եղել է ԽՍՀՄ ամենազարգացած երկրներից մեկը: Հարևան հարավային երկրում բնակվել է ավելի քան 2000 վրացի, գրում է հրատարակությունը: Զարմանալի չէ, որ Շևարդնաձեի կառավարման շրջանում՝ 1990-2000թթ-ին, Վրաստանը լքել է շուրջ 120 000 միգրանտ։
Պետք է նշել, որ միգրացիան կապված է եղել ոչ միայն վատ տնտեսական իրավիճակի, այլ նաև բնակության համար առավել գրավիչ երկրների առկայության հետ:
«Ինչու ապրել Վրաստանում, եթե կան Գերմանիայի կամ Շվեդիայի նման երկրներ, որտեղ առաջարկում են ամբողջական սոցիալական փաթեթ»,- գրում է հրատարակությունը:
«Այդուամենայնիվ, միգրանտների թիվը մտահոգիչ է։ 2015թ-ի տվյալներով՝ Վրաստանում բնակվել է 1980 հայ քաղաքացի, իսկ Հայաստանում՝ 41 000 վրացի: Ինչպես կարող է այդպես ստացվել, երբ Վրաստանն ունի տնտեսության ժամանակակից արևմտյան մոդել, գտնվում է ԵՄ մտնելու ճանապարհին, իսկ Հայաստանը չունի ելք դեպի ծովը, ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, առևտուր չի իրականացնում չորս հարևան երկրներից նույնիսկ երեքի հետ»,- գրում են հետազոտության հեղինակները:
1995թ-ին Հայաստան է տեղափոխվել շուրջ 28 000 վրացի, իսկ 2000թ-ին միգրանտների թիվը կազմել է 47 000:
Ինչպես նշում է The Financial-ը, աղբյուրների մեծամասնության համաձայն, Վրաստանում մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն բարձր է հայկականից:
Այդ փաստը մասամբ բացատրվում է նրանով, որ Վրաստանից Հայաստան տեղափոխված մարդկանց մեծամասնությունը էթնիկ հայեր են, որոնք ինտեգրվելով հայ հասարակությունում, չեն հրաժարվել վրացական քաղաքացիությունից: Նրանք կշարունակեն համարվել Հայաստանում բնակվող վրացի միգրանտներ, բայց իրականում նրանք Հայաստանում բնակվող հայեր են, որոնք, ըստ էության, մշակութային և տնտեսական առումներով չեն տարբերվում իրենց հայրենակիցներից, եզրափակում է հրատարակությունը: