ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի-Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
Օդի ջերմաստիճանը 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևանում փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.50C (1970 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —26.20C (1972 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ —3.10C։