ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik. Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան նվեր ստացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին: ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ կոմպոզիտորի կիսանդրին կտեղադրվի կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում:
Քանդակի հեղինակը Հայաստանի վաստակավոր նկարիչ, Մոսկվայի նկարիչների ﬕության անդամ, քանդակագործ Միքայել Սողոյանն է: Նվիրատվությունն արել է Արﬔն Սադգյանը:
«Մեր նշանավոր կոմպոզիտորները, դիրիժորները, կատարողները մարﬓավորում են արդեն տարբեր երկրների համատեղ պատմությունը, որը ﬔզ պետք է ﬕավորի ներկայում և ապագայում»,- կիսանդրու բացման արարողության ժամանակ նշել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին:
Ըստ նրա` հայ և ռուս ժողովուրդների խորհրդանշական միասնության մասին է վկայում նաև այն փաստը, որ Խաչատրյանի ևս ﬔկ կիսանդրի տեղադրվելու է Երևանում:
Քանդակագործ Միքայել Սողոյանի խոսքով` կիսանդրու ստեղծման գաղափարի ոգեշնչողը դաշնակահար Դենիս Մացուևն էր, որը ևս ներկա է գտնվել բացման արարողությանը:
Արամ Խաչատրյանը (1903-1978թ.թ.) ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը: Հեղինակել է 3 բալետ, 3 սիմֆոնիա, 6 կոնցերտ, բազմաթիվ վոկալ, խմբային, գործիքային և այլ երաժշտական ստեղծագործություններ: Նա հեղինակել է նաև Խորհրդային Հայաստանի հիﬓի երաժշտությունը:
Արժանացել է ﬕ շարք պարգևների, մասնավորապես, Սոցիալիստական աշխատանքի հերոսի, Լենինյան մրցանակի, Ստալինյան մրցանակի քառակի դափնեկիր է: Արամ Խաչատրյանը նաև Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր։