00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հայաստանում ակտիվացել են քաղաքական հավատացյալներն ու անհավատները

© Sputnik / Asatur YesayantsРусскоязычные газеты
Русскоязычные газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 2–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Ծառուկյանն ասել է, որ իր դաշինքում չի կարող լինել 4 մարդ

Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս, չնայած մեծ խումբ մարդկանց հետ բավականին ակտիվ շփվում է:

«Նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանի խոսքը, թե իր դաշինքում չի կարող լինել 4 մարդ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, այնքան էլ «չի հուզել» Արգամիչին՝ նա համոզված է, որ ինչ-որ փուլում ինքը «պետք» է գալու շատերին, անգամ Սերժ Սարգսյանին, իսկ մինչ այդ հարկավոր է «ապրել մինչ երկուշաբթի»` տակից մոդերացնելով ընդդիմադիրների խաղը»,- գրում է թերթը:

Ինչ վերաբերում է անկուսակցական որդուն` Արգամին, նա հրաժարական չի տալու Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, արձակուրդ է վերցնելու և ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվելու է, ինչի մասին կհայտարարի մոտ օրերս»:

«168 ժամ». Հայաստանում աժիոտաժ է. «ձայն հանողներին» փոխարինում են «ձայն բերողները»

Թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ողջ ընթացքում և դրանից հետո իշխանությունները հայտարարում էին, որ փոփոխությունների ամենադրական հետևանքը լինելու է քաղաքական ուժերի դերի բարձրացումը։ Տեսականորեն այդպես մտածողներն ու այդպես համոզողները, իհարկե, իրավացի էին, քանի որ պառլամենտական կառավարման համակարգը, այսպես թե այնպես, ենթադրում է որոշումների կայացման գործընթացում կուսակցությունների դերի բարձրացում։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրությունների օրը կարող է փոխվել

Այս օրերին Հայաստանում ընթացող աժիոտաժը, այս կամ այն մականունավոր անձի հեռանալը մի կուսակցությունից ու միանալը մյուսին, ցույց են տալիս, որ գործնականում քաղաքական ուժերի դերը ոչ միայն չի բարձրանալու, այլ ճիշտ հակառակը՝ շատ ավելի նվազ է դառնալու, քան հիմա։

Նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանում հայտնվելու ամենամեծ շանսերը ստացել են տեղերում «ձայն բերողները», որոնց հնարավորություններն անգամներով ավելի մեծ են, քան քաղաքական գործիչների, քաղաքական անձանց կշիռը։

Նոր Օրենսգիրքն ու Սահմանադրությունը նմաններին հնարավորություն է տալիս ընդամենը «գրվել» որևէ կուսակցության ցուցակում ու մասնակցել ընտրություններին։ Արդյունքում՝ ձևով քաղաքական ուժերի դերակատարությունն իսկապես մեծանալու է, բովանդակությամբ՝ նվազելու, քանի որ քաղաքական կուսակցություններն իրենք խորհրդարանում ներկայացվածության առումով լինելու են շատ ավելի ոչ քաղաքական, քան այսօր։

Որովհետև առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշիչ են դառնալու ոչ թե «ձայն հանողները»՝ բառի գաղափարական, ծրագրային իմաստով, այլ «ձայն բերողները»՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Ինստիտուցիոնալ իմաստով քաղաքականության վերացումը, իհարկե, ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, որի սահմանած խաղի կանոններով այդ գործին լծվել են բոլորը՝ իրենց քաղաքական հնչեղ անվանումներով»:

«Ժամանակ». Դա կապիկություն է. Մուշեղ Սաղաթելյանն ինքն է առաջադրվելու «Ծառուկյան» դաշինքով

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկ, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելով Շիրակի մարզում։

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Ես չեմ ողջունել Ծառուկյանի վերադարձը»

Մուշեղ Սաղաթելյանը կլինի «Ծառուկյան» դաշինքի հերթական ռեյտինգային թեկնածուն։

Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն էր հայտնել Գյումրիի նախկին քաղաքապետ, արդեն նախկին հանրապետական Վարդան Ղուկասյանը։ Մուշեղ Սաղաթելյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե այդ դաշինքով ուրիշ ով է առաջադրվելու.

«Դա կապիկություն է, ինձ չի հետաքրքրում։ Ես պետք է փորձեմ այնպես անել, որ արդար ընտրություններ անցկացվեն։ Ինձ հետաքրքրեց, թե եղածներից ում հետ կարելի է՝ ընտրեցի «Ծառուկյան» դաշինքը»:

Թերթի տեղեկություներով` քաղաքականություն է վերադառնում նաև նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը. նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքում:

«Հայկական ժամանակ». Հայկազ Բաղմանյանը կարծում է, որ Սեյրան Օհանյանն իշխանությունների հետ է աշխատում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում:

«Ենթադրություններով չխոսենք, համենայնդեպս, ես հետևում եմ նրա հայտարարություններին, կարդում եմ: Նա որևէ ընդդիմադիր բան չի ասել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Բաղմանյանը:

Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը չի ուզում ապրել երազանքներով

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին հիշեցրինք, որ պաշտպանության նախկին նախարարը, որն ընդամենը չորս ամիս առաջ է թողել իր բարձր պաշտոնը, հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը թուլացած է, արտագաղթն ահագնանում է, ժողովուրդը հուսալքության մեջ է, իշխանությունների հանդեպ հասարակական անվստահությունը գնալով ուժեղանում է, և որ նման վիճակը չի կարող բանակին թիկունք ապահովել։ «Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչն ինչով է փոխարինվելու և ինչպես է կյանքը փոխվելու»,- հայտարարել էր Սեյրան Օհանյանը։

Իր նախկին հրամանատարի և զինակցի այս քննադատություններն ընդդիմադիր չեն թվում Հայկազ Բաղմանյանին: «Համենայնդեպս, չեմ կարծում, որ նա ընդդիմություն է»,- պնդեց ԶՈՒ շտաբի պետի տեղակալը:

Պարոն Բաղմանյան, այդ դեպքում Սեյրան Օհանյանը իշխանությունների՞ հետ է աշխատում:

Իհարկե:

Այսինքն՝ նրա քաղաքականություն մտնելը, ընտրություններին մասնակցելն իշխանությունների պրոյե՞կտ է:

Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք իշխանական պրոյեկտ ասելով, բայց նա զինվորական մարդ է եղել, և չեմ կարծում, որ կարող է ընդդիմադիր լինի: Հետո դա իր անձնական գործն է: Եթե որոշել է գնալ ու ԱԺ պատգամավոր դառնալ, թող դառնա, ինչ է եղել:

Կարծիք կար, որ Սեյրան Օհանյանն ուզում էր վերանշանակվել պաշտպանության նախարար, այդ պատճառով էլ նեղացել է իշխանություններից:

Լրահոս
0