ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838):
Երկրորդ հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան (2827), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ուեսլի Սոն (2822): Լևոն Արոնյանը (2785) 7-րդ հորիզոնականում է:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսիսյանը (2679) գտնվում է 62-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2675)` 67-րդ և Գաբրիել Սարգսյանը (2666) ` 86-րդ:
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2651): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2583): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2558): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 31-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)` 39-րդ:
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ջեֆֆրի Սյունը (2674) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2549) 27-րդ հորիզոնականում է,Հայկ Մարտիրոսյանը (2529) ` 29-րդ, Տիգրան Հարությունյանը (2515)` 36-րդ:
Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:
Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) 8-րդ հորիզոնականում է:
Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ կա. Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) 34-րդ հորիզոնականում է, Հրանտ Մելքումյանը (2710)` 43-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 54-րդ, Սերգեյ Մովսիսյանը (2693)`57-րդ, Գաբրիել Սարգսյանը (2673) ` 75-րդ:
Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Սերգեյ Կարյակինը (2883) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Դին Լիժենը (2875) եզրափակում է լավագույն եռյակը:
Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում Հայաստանի 5 ներկայացուցիչ կա՝ Զավեն Անդրիասյանը (2755) 24-րդ հորիզոնականում է, Լևոն Արոնյանը (2753)` 26-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 40-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 55-րդ և Վլադիմիր Հակոբյան (2654)` 93-րդ հորիզոնականում: