00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան մտածում է աղջիկների մասին

© Sputnik / Asatur YesayantsԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի դահուկորդները Աշոցք գյուղը «հայկական Ֆինլանդիա» են անվանում։ Զբոսաշրջային Ծաղկաձորին զուգահեռ սա այն վայրն է, որտեղ մարզիկները կարող են մարզվել և առաջնություններ անցկացնել։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայաստանում հիանալի պայմաններ կան դահուկասպորտի զարգացման համար, իսկ Ծաղկաձորն ու Աշոցք գյուղը լավագույն վայրերն են մարզվելու և առաջնություններ անցկացնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի դահուկային ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը։

2016 թվականը բավական հագեցած է եղել ֆեդերացիայի համար. մի շարք միջոցառումներ են անցկացրել և հիմա էլ նորերին են պատրաստվում։

«Հաջողությանը նպաստել են նաև եղանակային պայմանները։ Առատ ձյունն այս տարի թույլ տվեց մարզվել և միջոցառում անցկացնել նաև Երևանում», — ասաց Սարգսյանը։

Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում անցկացվեց դահուկավազքի հերթական առաջնությունը։

«Առաջնությունն ընդգրկված էր միջազգային ֆեդերացիայի օրացույցում, և մեր մարզիկները կարողացան վարկանիշային միավորներ վաստակել։ Մեզ ուրախացրին հատկապես Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանն ու Սերգեյ Միքայելյանը։ Վերջին մարզիկն ամենալավ արդյունքը ցույց տվեց, և նա հավանաբար մի քանի տարի մրցակցությունից դուրս կլինի։ Վարկանիշային միավորները բավական բարձր էին, ինչը կնպաստի Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մասակցությանը», — ասաց Սարգսյանը։

Цахкадзор, канатная дорога, снег, сноуборд, сноубордист - Sputnik Արմենիա
Դահուկավազքի առաջնություն` հայկական լեռներում

Ինչ վերաբերում է կանանց, ապա ֆեդերացիայի ղեկավարի խոսքով` փայլուն ելույթ ունեցան Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը։ Լավ արդյունքներ ցույց տվեցին նաև Աննա Ռաշոյանն ու Մարիամ Միքայելյանը։ Ֆեդերացիան մտածում է դահուկասպորտում ավելի մեծ թվով աղջիկների ներգրավելու մասին։

Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն ամեն տարի ավելի լավ արդյունքներ է ցուցադրում դահուկային մարզաձևում, և ֆեդերացիան փորձելու է միջազգային ավելի բարձրակարգ միջոցառումներ անցկացնել Հայաստանում։

Նա նաև պատմեց այն մասին, որ Աշոցք գյուղում գործարկվել է «Երեխաներին բերենք դեպի ձյուն» ծրագիրը։

«Այս գյուղն ավանդական վայր է դարձել դահուկասպորտով զբաղվելու համար։ Գյուղ ստացել է «հայկական Ֆինլանդիա» անվանումը։ Այստեղ հունվարի 9-ին տոնել են Ձյան համաշխարհային օրը։ Շատ հաճելի էր, երբ մեզ մոտեցան համայնքի ներկայացուցիչները, մասնավորապես` ուսուցիչները, և խնդրեցին հնարավորին չափ հաճախ անցկացնել ձմեռային միջոցառումներ, քանի որ տեղի բնակչությունն ունի դրանց կարիքը», — ասաց Սարգսյանը։

Այս կապակցությամբ Ֆեդերացիան Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ համատեղ տարբեր երկարատև նախագծեր է իրականացնում։

Սարգսյանը Sputnik Արմենիայի խնդրանքով խոսեց նաև Ալպինիզմի ֆեդերացիայի և Հայաստանի լեռնային զբոսաշրջության և հանրապետության դահուկային սպորտի ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագրի մասին։

«Այս երկու մարզաձևերն իրարից առանձին պատկերացնել հնարավոր չէ։ Ամբողջ աշխարհում լեռնային ձմեռային զբոսաշրջությունն արագ տեմպերով է զարգանում։ Մեր համատեղ գործունեությունը կօգնի զարգացնել երեխաների հմտությունները», — ասաց նա։

Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանի տարածքում երեխաների համար վրանային ճամբարներ են ստեղծվելու։

Նրա կարծիքով` սա թույլ կտա դահուկային սպորտով և ալպինիզմով զբաղվող երեխաներին փորձի փոխանակում իրականացնել։

Ֆեդերացիայի ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանի սկսնակ դահուկորդների շարքում կան մարզիկներ, որոնց խոստումնալից ապագա կարող են ունենալ։

Русская версия

Լրահոս
0