00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարիշելու» վերջին շաբաթը. քաղաքական ապահարզաններն ու ամուսնությունները շարունակվում են

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 31-ի մամուլի տեսությունը։

«168 ժամ». Բարիշելու վերջին շաբաթը

Թերթը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման՝ օրենքով սահմանված ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից պակաս ժամանակ, սակայն գործնական որևէ քաղաքական ուժ դեռևս պաշտոնապես չի հրապարակել իր համամասնական ցուցակը։

«Դրանց մասին խոսում են բոլորը, ամեն օր մամուլում ամենատարբեր արտահոսքեր են հրապարակվում այս կամ այն ցուցակում այս կամ այն գործչի հայտնվելու կամ դրանից բացառվելու մասին, սակայն հրապարակային դաշտում դեռևս որևէ որոշակիություն չկա։

Ըստ էության՝ սա աբսուրդային իրավիճակ է, քանի որ, եթե քաղաքական ուժերն իսկապես ունեն ծրագրեր, իսկապես ունեն ուժեղ թիմեր, ինչպես բոլորն են կրկնում, ապա օր առաջ պետք է հրապարակեն նաև այն անձանց անունները, որոնք իրականացնելու են այդ ծրագրերը։ Մյուս կողմից՝ սա վկայում է այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները կուսակցությունների համար ոչ թե ծրագրեր, գաղափարներ իրացնելու, այլ ընդամենը որոշումների կայացման «շրջանակում» հայտնվելու հնարավորություն են։ Ծրագրերը, գաղափարները, ինչպես նաև՝ դրանց իրականացնողները հայտնվել են երկրորդական, երրորդական տեղում»,- գրում է թերթը,- «Որովհետև կարևորը «բարիշելն է», որով զբաղված են գրեթե բոլորը։ Բնականաբար, ոչ ընտրողների հետ»:

«Ժողովուրդ». Հրահանգ Բաղրամյան 26-ից

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք, հատկապես նրանց, ովքեր այս ընտրություններում կարող են ձայն բերել իշխանությունների համար:

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Ես չեմ ողջունել Ծառուկյանի վերադարձը»

«Այդ մասսայի հեռացումը վիժեցնելու նպատակով հրահանգված է անգամ գործի դնել կոմպրոմատների թղթապանակը: Ու չի բացառվում, որ հենց այս պատճառով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չհրապարակի ՀՀԿ-ից հեռանալու իր որոշման մասին և որդու` Դավիթ Սեդրակյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրման դեռ օդից կախված որոշումը»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալուց հետո խոսվում էր, որ այդ կուսակցությանն իրենց անդամակցությունը կդադարեցնեն նաև Մհեր Սեդրակյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և էլի մի շարք ՀՀԿ-ականներ:

Երեկ էլ ԲՀԿ-ից հեռացավ Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Նրանք բոլորը մտավախություն ունեն, որ «պետության դեմ պայքարում» չեն հաղթի»:

«Ժամանակ». Փեսան՝ աներոջ ցուցակում

Թերթը գրում է, որ առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Նա, սակայն, թերթի կարծիքով, քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից, քանի որ «աները՝ Գագիկ Ծառուկյանը, որոշել է փեսային իր ցուցակով ԱԺ տանել»:

«Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները: Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել»,– գրում է թերթը:

Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից: Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արևշատ և Դիտակ համայնքների ղեկավարները, որոնք Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել էին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն»,- գրում է թերթը:

«Հրապարակ». Ովքե՞ր են ղեկավարելու ՀՀԿ շտաբը

Թեև ՀՀԿ-ն դեռ չի շտապում հայտարարել իր նախընտրական ցուցակի ու շտաբի կառուցվածքի մասին, բայց ՀՀԿ խորհրդի նիստից հետո «Հրապարակ»-ին ՀՀԿ իր աղբյուրը հայտնել է, որ ՀՀԿ շտաբի դե ֆակտո ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, սակայն դե յուրե այն պետք է այլ ՀՀԿ-ական ղեկավարի: «Եվ քանի որ Կարեն Կարապետյանը չի լինելու համամասնական ցուցակում, սակայն վարելու է ինտենսիվ քարոզչություն, չի բացառվում, որ հենց նա լինի շտաբի պետը։ Շտաբում ակտիվ դեր է ունենալու նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը»,-գրում է «Հրապարակ»-ը:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանն առաջինն է

Ըստ թերթի, ՀՀԿ շտաբում ակտիվ դերակատարում է ունենալու նաև նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանը՝ «նրա վրա դրված են վերահսկողական ֆունկցիաներ, մոտ 12 հազար մարդ է աշխատելու նրա ձեռքի տակ: Խնդիրը խախտումների կանխարգելումն է»:

«Հայկական ժամանակ». Սեյրանը դիմել է Արթուրին

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:

«Սեյրան Օհանյանը հասկացել է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով իր շուրջ համախմբված դաշինքը թուլանում է: Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ»,-գրում է թերթը:

Այս տեղեկությունները «Հայկական ժամանակ»-ին ճշտել չի հաջողվել, բայց «Հայկական վերածնունդ» կուսակցության գրասենյակից ասել են. « պարոն Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում»:

«Փաստ». ՀՅԴ-ն Շիրակում ծանր հրետանի կկիրառի

«Փաստ» թերթը գրում է, որ առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի համար բարդ է լինելու հատկապես Շիրակի մարզում:

Варужан Бабаджанян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լրագրությունից քաղաքականություն մեկ քայլ է

«ՀՀԿ-ն վերջնական դասավորում է իր ռեյտինգային ցուցակը, «Ծառուկյան դաշինքը» մոբիլիզացնում է իր երբեմնի ընտրական կոնտինգենտը, իսկ Գյումրու ավագանու ընտրությունների լիակատար ֆիասկոյի ենթարկված ՀՅԴ-ն փորձում է թարմ ուժեր ներգրավել ընտրապայքարում»,- գրում է թերթը:

«Փաստ»-ը հայտնում է, որ Շիրակի ընտրատարածքում ՀՅԴ-ն ակտիվ խաղի մեջ կմտցնի Հակոբ Մաթիլյանին, ով նախկինում ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր է ընտրվել, ժամանակին որպես փոխնախարար աշխատել բնապահպանության նախարարությունում, իսկ ներկայում, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալն է:

«Հ. Մաթիլյանը մեծ հեղինակություն է վայելում Շիրակի մարզում, հատկապես` Արթիկ քաղաքում և ՀՅԴ-ում ամենաշատ ակնկալիքը ռեյտինգային թեկնածուներից հենց Մաթիլյանի հետ է կապվում»,- գրում է «Փաստ» օրաթերթը:

«Հայկական ժամանակ».Ներդրումներն՝ օդից կախված

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` կառավարությունում առայժմ չեն հստակեցրել այն մեխանիզմները, որոնցով պետք է սպասվող ներդրումային ռեսուրսները ուղղվեն բիզնեսին: Խոսքը առաջին հերթին հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մասին է:

«Խնդիրն այն է, որ ցանկացած բիզնեսի մեջ ներդրումներ անելու համար պետք է գնահատվեն այդ բիզնեսի հեռանկարները, պարզվի մոտավոր շահութաբերությունը, ռիսկերը և այլն: Ով պետք է գնահատի, դեռ պարզ չէ: Այս հարցը կարևորագույն նշանակություն է ձեռք բերել պոտենցիալ ներդրողների շրջանում և հիմնական խոչընդոտներից է հիմնադրամի ձևավորման գործում:

Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ներդրումերը բիզնեսին «հասցվեն» բանկերի միջոցով` վարկերի տեսքով, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, իսկ տոկոսադրույքները՝ չափազանց բարձր: Հստակություն առայժմ չկա նաև ավելի խոշոր` ենթակառուցվածքային, կառավարության կողմից առաջարկված ծրագրերում ներգրավվելիք խոշոր ներդրումների հարցում»,- գրում է թերթը:

Միաժամանակ, ըստ «Հայկական ժամանակ»-ի ներդրողները ցանկանում են, որ կառավարությունը բյուջետային երաշխիքներ տա, իսկ կառավարությունը դեմ է այդ գաղափարին: Ստեղծված իրավիճակում ներդրողները մտավախություն ունեն, որ ինչպես փոքր, այնպես էլ մեծ ներդրումային ծրագրերում ներդրումներ չանելու դեպքում իրենց գումարները կփոշիանան:

Լրահոս
0