ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի-Միրաք ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 Սոթք-քարվաճառ (22-38-րդ կմ հատված) և Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի ավտոճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ հատված) Ոսկեպար-Կողբ և Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Ամասիա գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: