ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան պատճառով տան տանիքն ամբողջությամբ ճկվել է (մոտ 80 քմ), ինչի հետևանքով վնասվել են կառուցատարրերը և փլուզվել են հարակից պատերը՝ մասամբ (մոտ 14 քմ):
Գյուղապետարանի կողմից կկազմվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար: