00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսիս Օհանյանի նամակը Թրամփին. ես Հայոց ցեղասպանությունից փրկվածի ծոռ եմ

© Pashchuk.bizСооснователь социального новостного сайта Reddit Алексис Оганян
Сооснователь социального новостного сайта Reddit Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը դատապարտել է Դոնալդ Թրամփի միգրացիոն արգելքը։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Reddit սոցցանցի համասեփականատեր Ալեքսիս Օհանյանը բաց նամակ է գրել՝ դատապարտելով Դոնալդ Թրամփի միգրացիոն արգելքը։
Նա միգրացիայի մասին հրամանը ոչ միայն պոտենցիալ հակասահմանադրական է համարել, այլ նաև հակաամերիկյան։

Серена Уильямс и Алексис Оганян - Sputnik Արմենիա
Սերենա Ուիլյամսն Ալեքսիս Օհանյանի հետ Հայաստան կգա՞

«Մենք, վերջին հաշվով, միգրանտների երկիր ենք։ Այն, որ մենք սրտաբաց ընդունում էինք միգրանտներին և փախստականներին, մեր երկրի համար առավելություն էր։ Ինչպես մեզնից շատերը գիտեն, ես փաստաթուղթ չունեցող գերմանացի միգրանտների որդի և Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ծոռ եմ։ Ավելի քան 100 տարի առաջ թուրք զինվորը որոշել էր, որ իմ մեծ պապը շատ երիտասարդ է մեռնելու համար։ Զինվորը մեծ պապիս ծնողներին սպանել էր նրա աչքի առաջ, իսկ նրան մանկատուն ուղարկել։ Շատ հայեր, այդ թվում՝ տատիկիս մայրը, ապաստան էին գտել Սիրիայի Հալեպ քաղաքում։ Իմ մեծ պապը անգլերեն լավ չէր խոսում, բայց համառորեն աշխատում էր եւ կարողացավ աշխատանք գտնել Նյու Յորքի Endicott-Johnson Shoe Company-ում»,- գրել է Օհանյանը։

Օհանյանը նշել է, որ իր պապը, որպես կամավոր գնացել է ծառայելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ ամուսնացել է միգրանտի հետ, իսկ իր մայրը ամեն բան թողել է և ամուսնացել իր հոր հետ, որը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում։

«Իմ նախնիները խիզախ փախստականներ էին, որոնք այս երկրում տուն գտան։ Ես միշտ հպարտ եմ եղել, որ ապրում եմ մի երկրում, որն օթեւան է տվել այլ երկրներից եկած փախստականներին։ Առանց նրանց ես չկամ, եւ չկա Reddit-ը։ Մենք ամերիկացիներ ենք։ Մենք պետք է Ազատության արձան լինենք նրանց համար, ովքեր մեր օգնության կարիքն ունեն»,- ասել է նա։

Ալեքսիս Օհանյանը նշել է, որ Reddit-ը կշարունակի ընդունել աշխարհի բոլոր քաղաքացիներին իր թվային միությունում և գրասենյակում։

«Մենք հրավիրում ենք ձեզ՝ պատմելու ձեր պատմությունը մեկնաբանություններում»,- հավելել է նա։

Русская версия

Լրահոս
0