ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Ծննդյան տոների կապակցությամբ և Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել Նորավանքի լուսանկարը:
«Շնորհավորում եմ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Վերստին նայում էի 2010 թվականին Հայաստան կատարած առաջին այցելությանս լուսանկարները: Ամեն անգամ նոր բաներ եմ հայտնաբերում, բայց մի բան անփոփոխ է մնում`տան ու հոգևոր հողի անկրկնելի զգացողությունը: Հուսամ՝ գարնանը կվերադառնամ»,-գրել է Օհանյանը:
Վերջերս հայտնի դարձավ, որ Ալեքսիսը առաջարկություն է արել աշխարհի նախկին «առաջին ռակետին»՝ հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսին, նա էլ ընդունել է առաջարկը: Բացառված չէ, որ Սերենան Հայաստան կայցելի փեսացուի հետ:
Նշանակում է, որ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ կխոսի Հայաստանի մասին, ինչպես եղավ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուսեթի այցելության ժամանակ: Աստղային զույգի այցելությունը երկար մնաց ոչ միայն հայերի, այլև Քանյեի և Քարդաշյանի բազմամիլիոնանոց երկրպագուների հիշողության մեջ: Նրանց յուրաքանչյուր քայլը լուսաբանում էին համաշխարհային գրեթե բոլոր ԶԼՄ-ները: GoogleTrends-ի տվյալներով, Where is Armenia որոնողական հարցումը մեկ շաբաթում ավելացել էր 7,5 անգամ:
Դե ինչ, տեսնենք՝ կհաջողվի՞ Օհանյանին և Ուիլյամսին կրկնել Քարդաշյանի և Քանյեի ռեկորդը…
Նյութի ռուսերեն տարբերակը