ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջին տեղում է ստեղծված վտանգավոր պահերի քանակով` 41, տեղեկացնում է armsport.sm-ը:
Այնուամենայնիվ, միջին ցուցանիշով անկասկած առաջատարն է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղի ընթացքում ստեղծում է միջինը 2,8 վտանգավոր պահ:
Այսպիսով, եթե Մխիթարյանը Պոգբայի չափ հանդիպումների մասնակցեր, ապա նրա ստեղծած վտանգավոր պահերի թիվը կհասներ 59-ի: