00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Կարապետյանի հրահանգը, Աբրահամյանի ՀՀԿ–ից հեռանալու ավետիսը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 26–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Ում է ոգևորել Հովիկ Աբրահամյանի հեռանալը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու լուրը ոչ բոլոր ՀՀԿ-ականներին է տխրեցրել։ Մի մասն է միայն ափսոսանքով վերաբերվում, մյուսների տրամադրությունը խիստ բարձրացել է։ Հատկապես ոգեւորված են երիտհհկականները՝ Շարմազանով, Աշոտյան։

Премьер-министр Армении Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյան. «ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա»

Այս թիմում է նաև Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ում հաճախ էր կշտամբում Աբրահամյանը կառավարության նիստերի ժամանակ։ Աբրահամյանի հեռանալը ձեռնտու էր նաև նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀԿ հնաբնակներ Գագիկ Մելիքյանին և ուրիշների։

Նրանք անգամ սկսել են բացահայտ արտահայտել Աբրահամյանի հանդեպ իրենց վերաբերմունքը և ասել՝ «մենք վաղուց էինք ասում․․․»։ Տեղեկացանք նաև, որ Աբրահամյանի հակառակորդ թևը՝ հնաբնակները, երեկ անգամ նշել են Արգամիչի հեռացման «ավետիսը»:

«Հայկական ժամանակ». Կհետապնդե՞ն. Իշխան Զաքարյանի կինը մի քանի դպրոցական շենք է սեփականաշնորհել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել:

Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետեւ ազատված շենքը գնել: Նա այդ տեղում մասնավոր դպրոց է հիմնել: Օրինակ, ինչպես նշում են մեր աղբյուրները, նրան է պատկանում Վարդանանք կրթահամալիրը:

Նույն շրջանակները նշում են, թե չի բացառվում, որ իշխանությունները փորձեն ուսումնասիրել այդ սեփականաշնորհումների օրինականությունն այն բանից հետո, երբ Սողոմոնյանը սառեցրեց Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը, իսկ նրա ամուսինը հայտարարեց, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին:

Մենք փորձեցինք տիկին Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ թե՛ դպրոցների սեփականաշնորհման, թե՛ դրանց նկատմամբ պատկան մարմինների հնարավոր ուշադրության վերաբերյալ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:

«Ժամանակ». ԵԿՄ-ի վե՞րջը. ԵԿՄ շարքերը ՀՀԿ շարքերի պես կնոսրանան

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում խիստ լարվել են Վերահսկիչ պալատի արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները։ Իշխան Զաքարյանը ԵԿՄ վարչության անդամ է և կարող է, վերջին քաղաքական զարգացումներից ելնելով, զրկվել ԵԿՄ վարչության անդամությունից։ Սակայն, եթե դա տեղի ունենա, ապա շատ վատ հետևանքներ կունենա, քանի որ ԵԿՄ շարքերը ՀՀԿ շարքերի պես կնոսրանան։

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլ. Հայաստանում դաշինք են բաժանում, Եվրոպայում՝ խավիար

Որոշ տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս ԵԿՄ-ն լքելու որոշում ունի։ Ստեղծված վիճակը հիշեցնում է 2008 թվականը, երբ հին ԵԿՄ-ականները դուրս մնացին կառույցից եւ այն համալրվեց նորերով՝ Սամվել Ալեքսանյան, Վարդան Ղուկասյան, Սուրիկ Խաչատրյան, Առաքել Մովսիսյան։ Սակայն, հիմա հենց ԵԿՄ «նորագիրների» ճակատագիրն է անորոշ»:

«ժողովուրդ». Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով

«ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչև հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել: Դեռ ավելին՝ ամեն հերթական կոռուպցիոն սկանդալից հետո մեղավոր են դուրս գալիս բոլորը, բայց ոչ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով:

Ի դեպ, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, որ այդ պաշտոնում աշխատում էր բավական երկար տարիներ՝ համակարգելով հատուկ խնամք պահանջող հիմնարկների՝ մանկատների, ծերանոցների աշխատանքը»:

 

Լրահոս
0