00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հայաստանում դաշինք են բաժանում, Եվրոպայում՝ խավիար

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 25–ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանին կհետևեն այլ ՀՀԿ-ականներ

Օրաթերթն անդրադարձել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ հարազատ կուսակցությունից հեռանալու որոշմանը: Թերթը նշում է, որ թեև Աբրահամյանը իր որոշումը դեռ չի մեկնաբանել` խոստանալով պարզաբանումներ տալ այսօր, բայց կատարվածն, ըստ հոդվածագրի, սպասելի էր:

Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանի` «բամփելու» «երբեք»-ը

Քանի որ վերջին տարիներին իշխանության ներսում գնալով խորացել էին հակասությունները, և Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները որքան էլ արտաքուստ բարեհամբույր էին, ներքուստ միմյանց նկատմամբ անվստահություն կար: Եվ, վերջապես, Աբրահամյանը դարձավ քավության նոխազ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով նա պարտադրված անակնկալ հրաժարական ներկայացրեց և ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ՀՀԿ-ում մնալու դեպքում չէր լինելու այդ կուսակցության համամասնական ընտրացուցակում»,-գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ը նաև հայտնում է, որ իր տեղեկություններով, առաջիկա օրերին ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարեն մի շարք այլ կարկառուն դեմքեր ևս` ուղևորվելով դեպի «Ծառուկյան» դաշինք»:

«Փաստ». Սուրիկ Խաչատրյանը տեղ է փնտրում Ծառուկյանի ցուցակում

«Փաստ» թերթի տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, որ հեռացել է քաղաքականությունից, բայց հիմա էլ փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» և հայտնվել նրա դաշինքի ընտրական ցուցակում:

«Եթե հանկարծ իր խնդիրն անլուծելի լինի, Լիսկան փորձելու է իր թեկնածուին խցկել այդ ցուցակի մեջ: Մեր տեղեկություններով` նա Ծառուկյանից դրական արձագանք չի ստացել: Սակայն Խաչատրյանը չի հուսահատվում և համառորեն շարունակում է գործել իր նպատակին հասնելու համար»,- գրում է թերթը:

«Հրապարակ». ԲՀԿ-ում դժգոհ են Իշխան Զաքարյանից

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ում դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ, ով իր ձեռքն է վերցրել նախընտրական ողջ գործընթացի կառավարումը և «շարք է կանգնեցնում» հներին։

«Մասնավորապես, վերջիններիս ասվել է, որ ռեյտինգայինով առաջադրվողներն առնվազն 10-15 հազար ձայն պետք է հավաքեն։ Այս հողի վրա տհաճ զրույց է եղել Վարդան Վարդանյանի հետ, որը հակադրվել է՝ ասելով, որ այդ թիվը ռեյտինգային ընտրակարգի դեպքում խիստ անիրատեսական է, բայց գտնվել են նաև համաձայնողներ, օրինակ՝ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, էջմիածինցի Հրանտ Մադաթյանը և ուրիշներ։ Սակայն այս նշաձողը քչերը կարող են հաղթահարել»,-գրում է «Հրապարակ»-ը։

«Հայկական ժամանակ». Պաշտոնական այց՝ 10 տարի անց

Թերթն անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոսկովյան պաշտոնական այցին՝ արձանագրելով, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի:

Официальный визит премьер-министра РА Карена Карапетяна с премьер-министром РФ Дмитрием Медведевым - Sputnik Արմենիա
Կարապետյան–Մեդվեդև հանդիպման արդյունքը

«Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում Մոսկվա մեկնած անձը եղել է Սերժ Սարգսյանը` 2007 թվականի սեպտեմբերի 25-ին: Իսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել: Ու դա կարծես տաբու էր: Այդ պատվին չարժանացավ ոչ Տիգրան Սարգսյանը, որն անձնական շատ ջերմ հարաբերություններ ուներ թե Պուտինի, և թե Մեդվեդևի հետ, և ոչ էլ Հովիկ Աբրահամյանը: Կարեն Կարապետյանը փաստորեն կոտրեց այդ տաբուն:

Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում և սա էլ, իհարկե, պատահականություն չէ: Իր ենթակայությամբ որևէ վարչապետի պաշտոնական այցով Մոսկվա «չուղարկելով»՝ Սերժ Սարգսյանը արձանագրում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքն է միայնակ «որոշողը»,- գրում է թերթը և եզրակացնում, որ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցով իրավիճակը փոխվում է: Սրանով ըստ թերթի՝ «ռուսական կողմն արձանագրում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում առաջնային դերն այլևս վերապահվում է Կարեն Կարապետյանին»:

«Իրավունք». Հին խավիար՝ նոր փաթեթավորմամբ

«Իրավունք» թերթն անդրադարձել է ԵԽԽՎ-ում երեկ մերժված հայկական պատվիրակության երեք առաջարկները վերանայելու մասին ուկրաինացի պատվիրակի առաջարկին: Այդ թվում՝ ծագումով ադրբեջանցի Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի 9-րդ կետը:

Самвел Фарманян - Sputnik Արմենիա
Ուղերձ հղենք Ալիևին, որ առևտրի համար նոր շուկաներ գտնի՝ Ստրասբուրգի փոխարեն

Զեկույցում ԼՂ-ն հիշատակվում է որպես Ադրբեջանի տարածք` վերահսկվող անջատողական ռեժիմի կողմից: «Սա թերևս, ԵԽԽՎ-ում ամենևին էլ նորություն չէ, որովհետև առաջին անգամ չէ, որ ադրբեջանամետ պատվիրակները առիթը բաց չեն թողնում, որպեսզի որտեղ հնարավոր է հակահայկական նման թեզեր ամրագրեն տարբեր փաստաթղթերում»,- գրում է թերթը:

Եվ, այդուհանդերձ, «հանուն արդարության պետք է նշենք, որ հայկական պատվիրակությունը մինչև վերջ պայքարեց զեկույցի ականները չեզոքացնելու ուղղությամբ, սակայն այն ավարտվեց արդեն ավանդական դարձած հայ և ադրբեջանամետ պատվիրակների առճակատմամբ, բայց ոչ մեզ համար նպաստավոր տարբերակով»,- եզրակացնում է «Իրավունք»-ը:

Русская версия

Լրահոս
0