ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Այսօր առավոտյան ժամը 09:25 շտապօգնության կայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երզնկյան թիվ 1 շենքի մոտ դի կա:
Շենքի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ այն բնակարանում, որտեղ փորձել է թափանցել տղամարդը, ոչ ոք չի ապրում։
Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի աղբատարի մոտ հայտնաբերել է տղամարդու դի։
Ըստ shamshyan.com-ի՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն ընկել է ցած։ Նրա մոտ հայտնաբերվել է մարտկոց, ձեռնոցներ, իսկ դիակից մի քիչ այն կողմ հայտնաբերվել է պտուտակահան։