00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժեշտ Նուլանդին. այլևս ոչ մի թխվածքաբլիթ

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցБывший помощник госсекретаря США Виктория Нуланд в Киеве
Бывший помощник госсекретаря США Виктория Нуланд в Киеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Վիկտորյա Նուլանդը լքեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնը, հույս ծնվեց, որ ռուս–ամերիկյան հարաբերություններում մոտեցումներն ավելի իրատեսական, պրագմատիկ և գործնական կդառնան։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Վիկտորյա Նուլանդի պաշտոնը լքելու մասին տեղեկություններից հետո շատերը խոսեցին այն մասին, որ Կիևը կորցրել է աջակցությունը ԱՄՆ պետդեպարտամենտում։ Եվ զարմանալի չէ, քանի որ Եվրոպայի և Եվրասիայի գործերով նախկին պետքարտուղարի օգնականը կհիշվի, առաջին հերթին, թխվածքաբլիթներով, որոնք նա 2014 թվականի ձմռանը բաժանում էր Մայդանում բողոքի ակցիաների անցկացման ժամանակ։ Ավելի ուշ Նուլանդն ակտիվ մասնակցություն ունեցավ Ուկրաինայի քաղաքական կյանքում։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի պարադիգման. ոչ մի անձնական բան, միայն բիզնես

Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Իգոր Կուզնեցովը Վիկտորյա Նուլանդի պաշտոնանկությունը սպասված իրադարձություն է անվանել. նախագահ Դոնալդ Թրամփը փոխում է ոչ միայն իր թիմը, այլև` արտաքին քաղաքական ուղղվածությունը։

«Վիկտորյա Նուլանդի պատասխանատվության գոտում էին Եվրոպան և հետխորհրդային երկրները։ Հասկանալի է, որ այժմ այլ գիծ է լինելու։ Իսկ նա հիշվեց, հավանաբար, միայն Մայդանի թխվածքաբլիթներով։ Բավական տպավորիչ էր և սոցցանցերում մեմ դարձավ։ Կհիշեն նաև նրա խիստ հակառուսական հռետորաբանությունը», — ասել է Կուզնեցովը` նշելով, որ պետքարտուղարի օգնականի հեռացումը մեծ իրադարձություն չի համարում։

Միայն թխվածքաբլիթնե՞րը կհիշվեն

Իրականում նրա միակ արժանիքը Մայդանում բաժանած թխվածքաբլիթները չէին։ ՄՊՀ-ին կից գործող Ռուզվելտի անվան ԱՄՆ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յուրի Ռոգուլևի խոսքով` Վիկտորյա Նուլանդը ստվերային կարդինալի դեր էր կատարում։ Նրա գործունեության ուղղությունները` Արևելյան Եվրոպան և Ռուսաստանը, Օբամայի վարչակազմում ամենակարևորներից էին համարվում։

«Նուլանդի ռազմատենչ տրամադրվածությունն արտացոլում է արտաքին քաղաքականության մեջ նեոպահպանողական մոտեցումը։ Նա իր ամուսնու հետ առաջ էր մղում ամերիկյան գլոբալ գերակայության, ամերիկյան շահերի առաջխաղացման և դրանք ամեն գնով պահպանելու գաղափարը», — ասել է Ռոգուլևը։

Եվրոպայի և Եվրասիայի գործերով պետքարտուղարի նախկին օգնականը կհիշվի, առաջին հերթին, հետխորհրդային երկրների տարածքում կարևոր և բացասական գործընթացներով։ Քաղաքագետը կարծում է, որ նրա անունը կասոցացվի գունավոր հեղափոխությունների հետ։ Նուլանդն ակտիվ մասնակցություն է ունեցել Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Սերբիայում, իսկ վերջին տարիներին նաև որոշ արաբական պետությունների քաղաքական ճգնաժամի հետ կապված իրադարձություններին։

«Նա ծայրահեղ գաղափարաբանական դիրքորոշում ունի` բոլոր մոտեցումների կիրառում` սկսած գունավոր հեղափոխությունից, վերջացրած ռազմական ճնշմամբ։ Նուլանդը ոչ թե գաղափարների, այլ դոգմաների է հետևում։ Եվ այդ դոգմատիզմի, միակողմանիության ու ագրեսիվության համար ԱՄՆ-ն թանկ է վճարել» — նշել է քաղաքագետը։

Շահերի հավասարակշռություն

Մեծ ռեալիզմով և պրագմատիզմով տարբերվող Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում ամերիկացիները կփոխեն հետխորհրդային տարածքի ռազմավարությունը։ Սակայն այդ փոփոխությունները, դժվար թե, արմատական լինեն։

Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
«Գործելու ժամանակն է». Թրամփը խոստացավ վերականգնել Ամերիկայի մեծությունը

«Օբամայի վարչակազմն ու Պետդեպարտամենտը վերջին տարիներին չէին ընդունում Ռուսաստանի շահերը հետխորհրդային տարածքում և վնասակար էին համարում ցանկացած համագործակցություն։ Իսկ այսօրվա վարչակազմը, ըստ ամենայնի, պահպանելու է այն մոտեցումը, որը քարոզում էր ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք։ Խոսքը շահերի հավասարակշռության մասին է», — բացատրել է Ռոգուլևը։

Սակայն, նրա խոսքով, նոր ռազմավարությանն անցում կատարելը չի նշանակում, որ ամերիկացիները կսկսեն գործել ի վնաս իրենց։ Մենք տեսել ենք, որ ԱՄՆ-ի շահերը կարող են տարածվել ամենուր` և՛ Կովկասում, և՛ Անդրկովկասում, և՛ Ուկրաինայում։ Բայց Օբամայի վարչակազմը կարծում էր, որ Ռուսաստանը, չգիտես ինչու, սեփական շահերը տարածելու իրավունք չունի ։

«Ավելի իրատեսական, պրագմատիկ և գործնական մոտեցման հույս առաջացավ։ Ի՞նչ է մտածում Թրամփը։ Գործարք կնքելու համար պետք է հաշվի առնել մյուս երկրների որոշ շահերը։ Եթե դրանք ընդհանրապես հաշվի չառնեն, ապա ինչի՞ համար են բանակցությունները` կարելի է միայն ճնշում գործադրել և պահանջել»։

Վիկտորյա Նուլանդը Բրաունի համալսարանի շրջանավարտ է։ Համալսարանի շրջանավարտներին բաշխում են տարբեր երկրներում, հենց այդ բաշխման հետևանքով էլ Նուլանդը հայտնվել է ԽՍՀՄ-ում։ Նա պիոներ-ջոկատավար է եղել Օդեսայի մանկական ճամբարում, իսկ դիվանագետի կարգավիճակում առաջին անգամ աշխատել է Չինաստանում։ Ավելի ուշ մշտական աշխատանքի է անցել Պետական դեպարտամենտում, որտեղ ղեկավարում էր Խաղաղօվկիանոսյան ավազանի և Արևելյան Ասիայի երկրները։ ԽՍՀՄ հարաբերություններով Նուլանդը զբաղվում էր 1988-1993 թվականներին։ Սկզբում նա աշխատում էր Ուլան Բատորում, Խորհրդային Միությունում և Կովկասյան երկրներում ԱՄՆ քաղաքականության պատասխանատուն էր։ 1991-1993 թվականներին սերտ համագործակցում էր Բորիս Ելցինի կառավարության հետ։

Русская версия

Լրահոս
0