00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գործելու ժամանակն է». Թրամփը խոստացավ վերականգնել Ամերիկայի մեծությունը

© AP Photo/Andrew HarnikИнаугурация избранного президента США Дональда Трампа
Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, և նա պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Դոնալդ Թրամփն իր երդմնակալության ելույթի ժամանակ կոչ արեց գործի անցել՝ հայտարարելով, որ երկիրը վերականգնման կարիք ունի:

70-ամյա գործարարը ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները՝ այս պաշտոնում փոխարինելով Բարաք Օբամային:

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը հիմար է անվանել նրանց, ովքեր դեմ են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին

Երդմնակալության արարողության ժամանակ Թրամփը խոստացավ Ամերիկան դարձնել «ուժեղ, հպարտ, հարուստ և անվտանգ երկիր»: Ելույթի վերջում

Թրամփը կրկնեց իր նախընտրական քարոզարշավի գլխավոր կարգախոսը. «Միասին մենք Ամերիկան կրկին հզոր կդարձնենք»:

Թրամփի ելույթը տևեց 17 րոպե: Նա ամերիկյան ժողովրդին երախտագիտության խոսքեր ասաց՝ հայտարարելով, որ պատրաստվում է համատեղ ջանքերով «երկար տարիների կտրվածքով որոշել ԱՄՆ-ի և աշխարհի զարգացման ընթացքը»:

«Մենք՝ ամերիկացիներս, այսօր ձեռնամուխ ենք լինում մեր երկիրը վերականգնելու համազգային գործին», — ասաց նա:

Բարաքը և Միշելը հիասքանչ էին

Ժողովրդին շնորհակալություն հայտնելուց հետո Թրամփն անդրադարձավ Օբամային:

«Մենք շնորհակալ ենք նախագահ Օբամային և առաջին տիկին Միշել Օբամային հիանալի աշխատանքի և իշխանությունը հանձնելու ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Նրանք հիասքանչ էին», — ասաց Թրամփը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ երդմնակալության արարողությունը «հատուկ նշանակություն» ունի:

«Որովհետև մենք այսօր ոչ միայն հանձնում ենք իշխանությունը մի վարչակազմից մյուսին, մի կուսակցությունից մյուսին, այլև մենք իշխանությունը վերադարձնում ենք ամերիկյան ժողովրդին», — նշեց Թրամփը:

ԱՄՆ-ն չի պարտադրի իր կենսակերպը, բայց կպաշտպանի իր սահմանները

Թրամփը խոստացավ, որ ԱՄՆ-ն իր կենսակերպը չի պարտադրի այլ երկրներին՝ նրանց թողնելով սեփական շահերը պաշտպանելու իրավունքը:

«Մենք ուզում ենք, որ ամերիկյան կենսակերպն օրինակ ծառայի բոլորի համար»,- ասաց Թրամփը:

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի պարադիգման. ոչ մի անձնական բան, միայն բիզնես

Նա անդրադարձավ նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: «Մենք կուժեղացնենք հին դաշինքները և կստեղծենք նորերը, որպեսզի միավորենք քաղաքակիրթ աշխարհն արմատական իսլամական ահաբեկչության դեմ պայքարում, որը մենք ուզում ենք ջնջել աշխարհի երեսից», — ասաց ԱՄՆ նախագահը:

Միաժամանակ նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ պաշտպանել է օտարների սահմանները՝ մոռանալով սեփական բանակի մասին:

«Շատ տասնամյակներ մենք հարստացրել ենք ուրիշի արդյունաբերությունն ամերիկյանի հաշվին, սուբսիդավորել այլ երկրների բանակները մեր զինվորականների հաշվին: Մենք պաշտպանել ենք օտարի սահմանները՝ հրաժարվելով պաշտպանել սեփականը»,- ասաց Թրամփը:

Նա ելույթն ավարտեց «մենք Ամերիկյան կրկին կհզորացնենք» արտահայտությամբ ու սեղմեց Բարաք Օբամայի ձեռքը:

Լրահոս
0