00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Instagram-ի հայկական տարբերակը. պատին կախված գորգից մինչև բենթլի ու շուրթեր

© Sputnik / Asatur YesayantsАрмянские страницы в Инстаграм
Армянские страницы в Инстаграм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բազմաթիվ հայ օգտատերերի համար Instagram–ը մի հարթակ է, որտեղ կարելի է լիարժեք ինքնադրսևորվել։

Այս հանրաճանաչ հավելվածը ստեղծվել է մի նպատակով` սեփական կյանքի հետաքրքիր դրվագները լուսանկարների ու տեսանյութերի միջոցով ներկայացնել ընկերներին ու մյուս օգտատերերին։

Հայաստանի բնակիչների համար Instagram-ը տևական ժամանակ «անընդունելի» հարթակ էր, և շատ քչերն էին էջեր բացում այնտեղ։ Մտածում էին` իմաստ չկա նոր էջ բացելու, քանի որ այսպես թե այնպես չեն լուսանկարվում, որովհետև ֆոտոգենիկ չեն։

Սակայն այս սոցցանցում օրեցօր ավելանում է հայ օգտատերերի թիվը։ Օրինակ` հունվարին, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում Instagram-ից օգտվել է 310 000 ակտիվ օգտատեր։
Այս սոցցանցի տիրույթում հայ օգտատերերից շատերը կարողանում են ճիշտ օգտագործել իրենց էջերը` լուսանկարվելով գեղեցիկ բնապատկերների ֆոնին կամ հետաքրքիր միջոցառումների ժամանակ, հրապարակելով իրենց հարազատների լուսանկարները կամ ուղևորությունների ժամանակ արված տեսանյութերն ու լուսանկարները, կամ պարզապես գեղեցիկ առարկաներ են ցուցադրում` առանց որևէ մեկի ծիծաղը հարուցելու։

Работы Эдгара Артиса - Sputnik Արմենիա
Հայ նկարչի անսահման երևակայությունը. էսքիզներ լոլիկից և նռան հատիկներից

Սակայն կան նաև աստղային հիվանդությամբ տառապող կամ պարզապես Քիմ Քարդաշյանին, Քայլիին և Քենդել Ջեներին կրկնօրինակող աղջիկներ, որոնք ուզում են ամեն կերպ ապացուցել, որ իրենք են հասարակության սերուցքը և ապրում են շատ շքեղ կյանքով։ Նրանք սովորաբար սելֆի են անում թանկարժեք խմիչքի գավաթը բռնած, ընդ որում` այնպիսի դիրքով, որ հայելու մեջ անպայման երևա Iphone-ը։

Չմոռանանք նաև վառ կարմիր վարդերի փնջի մասին։ Չէ՞ որ երկրպագուն մեծ ջանքեր է գործադրել, ինչպե՞ս չպարծենաս այդ փաստով։

Սակայն, եթե դուք չունեք ձեր բարեմասնությունները ցուցադրող զուգագուլպաներով կամ «գիալուրոնային թթվի համը տեսած» շուրթերն ի ցույց դնող լուսանկար, ապա դուք Instagram-ի գլամուր օգտատեր համարվել չեք կարող։

Մեր հայրենակիցների մի մասն էլ փորձում է բլոգերի կարիերա սկսել Instagram-ի տիրույթում։ Ոմանք դիմահարդարի լավ հմտություններ ունեն, ոմանք էլ լավ երգում են կամ պարում ու տեսանյութեր հրապարակում։

Анастасия Квитко - Sputnik Արմենիա
Քարդաշյա՞ն, թե՞ Կվիտկո. մոդելի գաղտնիքները

Եվ եթե ձեր բախտը բերի, դուք կարող եք ոչ միայն ուշադրություն գրավել ու «լայք» հավաքել, այլև լավ կոմերցիոն առաջարկ ստանալ։
Իսկ վերջին ժամանակաշրջանում տարածում են ստացել նաև երիտասարդ մայրիկների էջերը, որոնք անհավանական քանակի հեշթեգեր են դնում, հրապարակում են իրենց երեխաների լուսանկարները, գրում են, թե երեխան որտեղ է գտնվում, ինչ է անում։ Սովորաբար նրանց չի էլ հուզում, որ լուսանկարները միայն իրենց են հաճույք պատճառում։ Ի դեպ, այդ մայրիկները (երբեմն նաև հայրիկները) նույնիսկ չեն էլ մտածում, որ երեխայի մասին այդքան շատ տեղեկություններ հրապարակելով` վտանգում են իրենց փոքրիկին։

Չմոռանանք նաև «գյուղական գլամուրի» մասին, այսինքն` լուսանկարներ` ոչնչի մասին, որոնք կարելի վերնագրել այսպես. «Պատին կախված գորգի ֆոնին», «Ես և Ժիգուլին», «Ես և սպիտակ Նիվան», «Ես և նստարանը», «Ես հաց եմ գնել, ամբողջ աշխարհը թող իմանա այդ մասին»։

Մի խոսքով, հայերը, նորաձևության վերջին միտումներին հետևելով, միացել են Instagram-ի խրախճանքին։ Մինչդեռ այդ սոցցանցի գլխավոր նպատակը իմաստ պարունակող լուսանկարներ հրապարակելն է։

Русская версия

Լրահոս
0