00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարդաշյա՞ն, թե՞ Կվիտկո. մոդելի գաղտնիքները

© Instagram Анастасия Квитко
Анастасия Квитко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
21-ամյա Անաստասիա Կվիտկոն, ում հաճախ համեմատում են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, ոչ միայն հաջողակ մոդել է, այլև ապագա գործարար կին։ Նա Sputnik Արմենիային պատմել է իր կազմվածքի գաղտնիքների և այն մասին, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Սոցցանցերում մոդել Անաստասիա Կվիտկոյի հետևորդների թիվն օրեցօր աճում է։ Աղջկան ճանաչում է բերել նրա կազմվածքը, որը, նրա խոսքով, բնության պարգև է և ֆիզիկական վարժությունների արդյունք։

Նրան «ռուս Քիմ Քարդաշյան» են անվանում

«Ես նրա դեմ ոչինչ չունեմ, նա գեղեցիկ կին է, յուրահատուկ գեղեցկություն ունի, սակայն, իհարկե, ես չեմ ցանկացել, որ ինձ նմանեցնեն որևէ մեկին կամ համարեն ինչ-որ մեկի նմանակը։ Ինձ համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ այն բանի համար, որ ես Ռուսաստանում նման կազմվածք ունեցող միակ աղջիկն եմ», — ասաց Նաստյան Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանի «բարակության» գաղտնիքը

Նրա խոսքով` նման համեմատություններին ինքը չեզոք է վերաբերվում։

«Վերջերս մի ակումբում էի և այնտեղ ծանոթացա Քիմի քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ։ Պարզապես Լոս Անջելեսում մենք մոտ ենք ապրում, և հաճախ են այստեղ մարդիկ շփվում միմյանց հետ, դրա համար այդքան էլ նշանակություն չեմ տալիս դրան», — կիսվեց Անաստասիան։

Պլաստիկ վիրահատություն եղե՞լ է

Երիտասարդ և հաջողակ մոդելը գեղեցկության հատուկ գաղտնիք ունի։

 

Photo @renaudlucas ☀️

Фото опубликовано Anastasia Kvitko (@anastasiya_kvitko) Июл 18 2016 в 7:28 PDT

 

«Իմ գաղտնիքը բոլոր մարդկանց գաղտնիքն է։ Պետք է միշտ հետևես կազմվածքիդ, ճիշտ սնվես։ Պլաստիկ վիրահատություն չեմ արել։ Միակ վիրահատությունը, որ ունեցել եմ, կույրաղու հեռացումն էր», — ասաց Անաստասիան։

Մոդելը պատմեց, որ իր կազմվածքը մորից է ժառանգել` նշելով, որ պարզապես պետք է լավ գենետիկա ունենալ։

Նրա խոսքով` եթե կազմվածքդ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և առողջ սննդով չպահես, այն կարող է փչանալ, դրա համար պետք է ամեն ինչ միաժամանակ անել։

Անաստասիան համոզված է` մարմնի կոնկրետ հատվածների համար պետք է կոնկրետ վարժություններ ընտրել։

Չե՞ն շփոթեցնում ակնապիշ հայացքները

«Ես արդեն սովորել եմ դրան, քանի որ ինձ վրա միշտ էլ հայացքներ զգացել եմ։ Ռուսաստանում մարդկանց խառնվածքը տարբերվում է, նրանք ակնապիշ նայում էին ինձ, մոտենում էին, հաճոյախոսություններ անում, իսկ ԱՄՆ-ում պարզապես նայում էին։ Առօրյա կյանքում փորձում եմ սպորտային ոճով հագնվել, քեժուալ, իսկ եթե ինչ-որ միջոցառման եմ գնում, անպայման զգեստ եմ հագնում և բարձրակրունկ կոշիկ կրում», — ասաց նա։

Մոդելն ավելացրեց, որ սկզբում անսովոր էր, և իրեն դա դուր չէր գալիս, սակայն հետո սովորեց։

«Ինձ մոտ կանացի կազմվածք սկսեց ձևավորվել 11 տարեկանից, և ես ամաչում էի դրանից։ Անհարմար էի զգում, աշխատում էի ծածկել մարմինս լայն զգեստներով, որպեսզի մեծ կուրծքս չերևա։ Դեռահաս տարիքում թմբլիկ էի, հետո երազում էի նիհարելու մասին, քանի որ շատ ամսագրեր էի կարդում, հեռուստահաղորդումներ դիտում, որտեղ փառաբանվում էին բարեկազմ մարմինները։ Աղջիկները հաճախ չեն հետևում դրան։ Ես կարծում եմ, որ աղջիկը պետք է 50-55 կիլոգրամ քաշ ունենա։ Ամեն ինչ կախված է հասակից, կարելի է կշռել նաև 60 կգ։ Իսկ եթե նա 45-48 կգ է, դա անառողջ քաշ է», — պարզաբանեց մոդելը։

Անաստասիան նաև նշեց, որ նորաձևությունը բացասական ազդեցություն է թողել կանանց վրա. Նրանցից շատերը տառապում են անորեքսիայով, և նրանց մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ։

Корона конкурса красоты - Sputnik Արմենիա
Գեղեցկության մրցույթներում «աղջիկներին դիտում են որպես ապրանք»

«17-18 տարեկանում ես կանացի վստահություն ձեռք բերեցի, հասկացա, որ կինը պետք է կնոջ տեսք ունենա, չպետք է ամաչի իր կազմվածքից։ Դրանից հետո ես ցանկացա կատարելագործվել, հաճախել մարզադահլիճ։ Ես սկսեցի ակտիվորեն զբաղվել ֆիթնեսով 15 տարեկանից, վարժություններ անել, օգտակար հոդվածներ փնտրել, մերսման գնալ։ Դրանից հետո սկսեցի կատարելագործել կազմվածքս և հոգևոր մակարդակս», — ասաց մոդելը։

Կարիերան և ռեփեր Pitbull-ի տեսահոլովակում մարմնավորած գլխավոր դերը

Նա սկսել է իր մոդելային կարիերան 17 տարեկանից, երբ նրան նկատեց Մոսկվայի հայտնի լուսանկարիչներից մեկը։

«Ընդհանրապես ես շատ քիչ ազատ ժամանակ ունեմ, քանի որ ապրում եմ Լոս Անջելեսում, այստեղ գրեթե ամեն օր ֆոտոսեսիաների ենք լինում, հեռուստահաղորդումների մասնակցում, բացի այդ, ես ուզում եմ բացել քսուքների և զգեստների սեփական բրենդը, ինչպես նաև սեփական հագուստի շարք։ Ինձ մոտ հանգստանալու են եկել մայրս և քույրս։ Երբեմն ես հասցնում եմ նրանց հետ Սանտա-Մոնիկա գնալ, վայելել օվկիանոսը։ Աշխատում եմ ամեն օր առավոտյան ֆիթնեսի գնալ», — ասաց Անաստասիան։

Նա հասցրել է նաև դառնալ հայտնի ամերիկացի հիփ-հոփ կատարող Pitbull-ի տեսահոլովակի հերոսը։

«Այո, ես նկարահանվել եմ տեսահոլովակում գլխավոր դերում երեք ամիս առաջ։ Հիմա էլ շատ կոմերցիոն առաջարկներ ունեմ, մասնավորապես, հայտնի ամերիկական ալիքի կողմից։ Դա Keeping Up with the Kardashians շոուի նման մի բան է լինելու», — ասաց մեր զրուցակիցը։

Անաստասիան խորհուրդ տվեց. կինը պետք է անհատականություն լինի, զարգանա հոգեպես, սեփական հետաքրքրությունները, հոբին ունենա, սիրի իր աշխատանքը և առաջին հերթին հետևի սննդին։
Մոդելը վստահեցնում է, որ կուռք չունի, բայց ամեն դեպքում նրան դուր են գալիս սպորտային կազմվածք ունեցող, առողջ և կրթված աղջիկները։ Ինչպես ասում են, առողջ մարմնում` առողջ հոգի։

Լրահոս
0