00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղերձ հղենք Ալիևին, որ առևտրի համար նոր շուկաներ գտնի՝ Ստրասբուրգի փոխարեն

Բաժանորդագրվել
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը: Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն առաջարկել է ուղերձ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակ Վոլոդիմիր Արիևը հեղինակել է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը, որում նշված է, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, և այնտեղ բացակայում է խոսքի ազատությունը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է այս զեկույցին:

Ֆարմանյանը նշել է, որ չի խոսելու Հայաստանի մասին, քանի որ, բարեբախտաբար, զեկույցում Հայաստանին հղում չկա, և Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի։ Նրան զարմացրել է այն փաստը, որ զեկույցում հղում է արվում Ղարաբաղին, և այդ հղումն անվանել է մանիպուլյատիվ:

«Պարոն Արիևը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է և այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում ինչո՞ւ է այս հղումն այնտեղ. քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։ Սա իսկապես ծիծաղելի է»,- ասել է Ֆարմանյանը։

Արիևն իր զեկույցում անդրադառնում է հակամարտության գոտիներում մամուլի ազատության հարցերին ու նշում․ «ԵԽԽՎ-ն խոր մտահոգությամբ նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված լրատվամիջոցների ազատությունը բացակայում է նաև անդամ երկրների այն տարածքներում, որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից՝ մասնավորապես Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, Մոլդովայում՝ Մերձդնեստրում»։

Ашот Гулян - Sputnik Արմենիա
Ղարաբաղը դառնում է Արցախ. միջազգային արձագանքն ու ադրբեջանական մոլորությունը

«Եվս մեկ հարց է առաջանում․ ինչու է պարոն Արիևը գրել այս ձևակերպումն այստեղ։ Դժբախտաբար, ոչ այն պատճառով, որ պարոն Արիևն այցելել է Ղարաբաղ կամ կատարել փաստահավաք այց, նա անգամ չի օգտագործել «Freedom House»-ի զեկույցը, որտեղ Ղարաբաղն ավելի լավ ցուցիչ ունի, քան Ադրբեջանը, այլ քանի որ, ինչպես մենք տեսնում ենք նրա՝ ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում, որտեղ նա ներողություն է խնդրում Իլհամ Ալիևից, ասում է նաև, որ իր տատիկն ադրբեջանցի է։ Սա նրա խոսքերն են։ Վերջապես, մենք պետք է հիշենք, որ մենք մարտադաշտում չենք, մենք պատանդներ չենք, ու ես գիտեմ, թե Դուք որքան եք հոգնել հայ-ադրբեջանական կռիվներից»,-ասաց Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով աջակցել ներկայացված փոփոխություններին։

«Եկեք հստակ ուղերձ հղենք նախագահ Ալիևին, որ նա պետք է գտնի շուկաներ առևտրի համար, Ստրասբուրգի փոխարեն»,-խոսքը եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։

Նշենք, որ զեկույցի նշված դրույթի հետ կապված 3 փոփոխություն է ներկայացվել, որոնցով առաջարկվում է վերոնշյալ անունները փոխարինել «հակամարտության գոտիներով»:

Русская версия

Լրահոս
0