00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրիկյան. «Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի խավարի և լույսի միջև»

© Sputnik / Aram Nersesyan П/к Паруйра Айрикяна в пресс-центре Sputnik Армения
П/к Паруйра Айрикяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, անկախ գաղափարական ու քաղաքական տարբերություններից, պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, որը ցանկություն կհայտնի միանալ իրենց։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հանուն ժողովրդավարության պետք է միասնական ճակատ ստեղծվի, այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը հայտարարել է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Վիկտոր Դալլաքյան-Արամ Գասպարի Սարգսյան դաշինքին միանալու մասին։

Թե ինչպես կարող է Պարույր Հայրիկյանն իր արևմտամետ գաղափարներով նույն դաշինքում լինել ռուսամետ գործիչ Արամ Սարգսյանի հետ, Հայրիկյանն ասում է, որ իրենք Արամ Սարգսյանի հետ վաղուց են պայքարում հանուն ժողովրդավարության, իսկ դաշիքները ստեղծվում են գաղափարական տարբերություններ ունեցող մարդկանց միավորելու համար։

Митинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Паруйр Айрикян - Sputnik Արմենիա
Հայրիկյանը միանում է «օհանյանենց»

Անցյալում միմյանց հետ խնդիրներ ունեցած Պարույր Հայրիկյանն ու նախկին ՄԻՊ Կարեն Անդրեսյանին էլ այսօր միավորում է նույն դաշինքը։

Անդրադառնալով «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե նա համաձայն չէ, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը, Հայրիկյանն ասաց, որ Կարեն Անդրեասյանի հայտարարությունների համար պիտի պատասխան տա Վարդան Օսկանյանը։

«Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Կարեն Անդրեասյանը մնացել է երիտասարդ: Ժողովրդավարությունը վերաբերում է բոլորին, անկախ կողմնորոշումներից: Ինչպես մենք ենք երիտասարդ եղել, հետո` մեծացել, այնպես էլ Կարեն Անդրեասյանը կմեծանա»,- եզրափակեց ԱԻՄ-ի ղեկավարը:

Խոսելով Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու մասին` Հայրիկյանն ասաց, որ եթե Հովիկ Աբրահամյանն էլ գա ու ցանկություն հայտնի համագործակցելու, չեն մերժի, իրավունք էլ չունեն մերժելու, որովհետև ժողովրդավարության համար բոլորը պետք է պայքարեն։

Сасун Микаелян, Арам Саргсян и Эдмон Марукян подписывают соглашение - Sputnik Արմենիա
Նոր դաշինք` 2017-ի խորհրդարանական ընտրություններին

«Երբ ես տեսա ՀՀԿ համագումարը, շատ տխրեցի, որովհետև այդպիսի միատեսակություն չի կարող լինել, դա ուղղակի հակասում է ժողովրդավարությանը։ Մտածում էի` մի՞թե այդքան խիստ են բռնատիրական ճնշումներն այդ կառույցում, որ որևէ մեկը չի կարող այլ տեսակետ հայտնել։ Միաձայն մեկ թեկնածու են դնում բոլշևիկյան ժամանակների նման»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք ընտրություններում ձայն ունենալու համար ջնջվում են բոլոր գաղափարական տարբերությունները և ցանկացածի հետ միավորումը հնարավոր է` Հայրիկյանն ասաց, որ իրենք դա չեն անում խորհրդարանում տեղեր ունենալու համար, այլ որպեսզի, այլ Հայաստանը ժողովրդավարական դարձնեն։

«Իսկ Հայաստանն առանձին կուսակցության չի պատկանում, այլ` բոլոր քաղաքացիներին։ Երբ դու չունես ժողովրդավարություն, քո գաղափարներն իմաստ չունեն»,- ասաց նա։

Հայրիկյանի խոսքով` այս վարկանիշային ընտրություններում նաև անձերի են ընտրում, բայց դա էական չէ, այստեղ քաղաքացիները ընտրելու են կա՛մ հանրապետականին, կա՛մ միասնական դաշինքին։

«Ընտրելու են հանրապետականին, որն ասում է` ինչ-որ կա, դա ամենալավն է, կամ ընտրելու են նրա դիմաց ներկայացված այն դաշինքին, որն ասում է` ամեն ինչ պետք է փոխել` սկսած Հանրապետական կուսակցությունից, վերջացրած Սահմանադրությամբ։ Այսօր ստեղծվել է խավարի և լույսի բևեռ, և ժողովուրդն այս երկուսի մեջ պիտի ընտրություն կատարի»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Վիկտոր Դալլաքյան-Արամ Սարգսյան դաշինքին միանալու մասին հայտարարել էր հունվարի 22-ին։

Русская версия

Լրահոս
0