ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. «Ազգային ինքնորոշում միավորումն» իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական խորհրդի քվեարկությամբ միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան և Վարդան Օսկանյան գործիչների անունով հանրությանը հայտնի նախընտրական համագործակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նա նշել է նաև Ներկայացուցչական խորհրդի կողմ և դեմ արտահայտված անդամների անունները` ընդգծելով, որ Օհանյան-Սարգսյան-Դալլաքյան-Օսկանյան համագործակցությանը միանալուն կողմ է արտահայտվել 19 անդամ, դեմ` 2-ը։
«ԱԻՄ-ը նշված համագործակցության չորրորդ կուսակցություն-գործընկերն է»,- գրել է Հայրիկյանը։