00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արիևը չմարսեց հայկական կոնյակը

Բաժանորդագրվել
ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության անդամ Վոլոդիմիր Արիևն այսօր փորձել է հերքել իր ֆեյսբուքյան գրառումը, որում հայաստանյան պատվիրակության անդամներին զրպարտել էր իրեն կոնյակով կաշառելու փորձի մեջ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով. «Հերքեց, բայց անհաջող»:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Նախօրեին ԵԽԽՎ պատվիրակ, Ուկրաինան ներկայացնող պատգամավոր Վոլոդիմիր Արիևը հայտարարել էր, թե իբր ԵԽԽՎ հայ պատվիրակները փորձել են հայկական կոնյակի միջոցով կաշառել իրեն, որպեսզի նա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չճանաչի։ Այսօր առավոտյան Վոլոդիմիր Արիևի գրառումին ծանոթանալուց հետո Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության նիստում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը հանդես է եկել հատուկ ելույթով, որում ԵԺԿ անդամների ու ԵԺԿ ղեկավար Ակսել Ֆիշերի ուշադրությունը հրավիրել է ուկրաինացի պատվիրակի տարածած ապատեղեկատվության վրա:

«Ես ասել եմ, որ նման ապատեղեկատվությունն, ըստ էության, Արիևի կողմից փորձ է սեփական անձից ցրելու այն կասկածները, որոնք արդեն լայն քննարկման առարկա են Ստրասբուրգում»,- Sputnik Արմենիային ասաց Ֆամանյանը:

Ի պատասխան հայկական պատվիրակության ներկայացուցչի ելույթի, Արիևը հայտարարել է, թե ինքը գրառումը կատարել է ուկրաիներեն լեզվով, և այն հավանաբար սխալ է ընկալվել, ինքը նման բան չի գրել:

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Խավիարի հետ կոնյակը հակացուցված է. ՀՀ ԱԺ–ի պատասխանը ԵԽԽՎ ուկրաինացի պատվիրակին

Սակայն, ինչպես նշեց Սամվել Ֆարմանյանը, Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը հակադարձել է, որ իր տատիկը ուկրաինուհի է, ինքը տիրապետում է ուկրաիներենին և կարող է հավաստել, որ Արիևի գրառումը շատ ճիշտ է թարգմանվել:

Իսկ ինչ վերաբերում է հայկական կոնյակին, այն պարզվում է Ստրասբուրգում եղել է, բայց՝ ճաշի սեղանին դրված:

Ինչպես հայտնեց Ֆարմանյանը, Արիևի բանաձևի քննարկման նախորդ օրը, երեկոյան, ԵԺԿ-ի ղեկավար գերմանացի Ակսել Ֆիշերի նախաձեռնությամբ կազմակերպվել է ընթրիք, որի ժամանակ մեկ սեղանի շուրջ է հրավիրել Հայաստանի պատվիրակության անդամներ Սամվել Ֆարմանյանին ու Նաիրա Կարապետյանին, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Վուսալ Հուսեյնովին և զեկույցի հեղինակ Վոլոդիմիր Արիևին:

«Պարոն Ֆիշերը փորձ արեց այդ հարցի շուրջ գոնե խորհրդարանական ձևաչափով որոշակի համաձայնության գալ: Ավելի քան 3 ժամ տևած ընթրիքն ընթացավ շատ կառուցողական մթնոլորտում, նաև Ադրբեջանի պատվիրակ Հուսեյնովի հետ, որը շատ կառուցողական դրսևորեց իրեն, և մենք հանդիպման ավարտին նաև զեկույցի հեղինակի հետ համաձայնության հանգեցինք ընդհանուր այնպիսի ձևակերպումների շուրջ, որը չէր կարող դիտվել միակողմանի»,-ասաց Ֆարմանյանը և հավելեց, որ այդ ընթրիքի ժամանակ «սեղանին ի թիվս ֆրանսիական գինիների և գերմանական գարեջրերի, դրվել էր նաև հայկական կոնյակ»։

Ի հեճուկս ԵԺԿ խմբակցության, նրա ղեկավար Ակսել Ֆիշերի և հայկական պատվիրակության սպասումների`հաջորդ օրն առավոտյան ադրբեջանական պատվիրակությունը, (վստահաբար, փոխըմբռնման հասնելու հարցը կրկին ճշտելով Բաքվի հետ), զեկույցի հեղինակ Արիևի ներկայությամբ հրաժարվեց ձեռք բերված պայմանավորվածությունից՝ այդպիսով, անհարմար վիճակի մեջ դնելով նաև Ադրբեջանի կողմից բանակցություններին մասնակցած և չափազանց կառուցողական վարքագիծ դրսևորած պարոն Վուսալ Հուսեյնովին։

Եվ, անդրադառնալով Արիևի առաջարկած բաղադրատոմսին, թե ինչպես հիշարժան դարձնել ընթրիքը (նա ասել էր, որ դրա համար հայկական ռադիո պետք չի միացնել, այլ պետք է հայ պատգամավորների հրավիրել), Սամվել Ֆարմանյանն առաջարկեց ընթրիքի հրավիրել Լեհաստանի օդանավակայաններից մեկի անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք զավեշտալի պատմություններ կպատմեն այն մասին, թե ինչպես է Ուկրաինան ներկայացնող պատգամավորներից մեկը ձերբակալվում անվտանգության ծառայությունների կողմից՝ գրպանում թմրանյութ հայտնաբերելու կասկածանքով։

Русская версия

Լրահոս
0