00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պատրաստվում է թուրքմենական գազ ներմուծել

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցГазохранилище
Газохранилище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն առաջիկայում կարող է Իրանի տարածքով թուրքմենական գազ ստանալ և փոխարենը էլեկտրաէներգիա արտահանել Թուրքմենստան:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Թուրքմենստանն աշխարհի գազային ռեսուրսներ ունեցող 5 երկրներից մեկն է, բայց իր ռեսուրսներն արտահանելու խնդիր ունի և դրանք դեպի արևմուտք տեղափոխելու ելքեր է փնտրում: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Նրա համոզմամբ` Թուրքմենստանի համար այդպիսի ելք կարող է դառնալ Հայաստանը: Այս տեսակետից Վարդան Ոսկանյանը խրախուսում է տարեսկզբին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած հանդիպումը Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ, որի շրջանակում քննարկվել էին հատկապես

Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ էներգետիկ համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

«Հայաստանն, իմ կարծիքով, պետք է դրական իմաստով ավելի ագրեսիվ քաղաքականություն վարի այն ոլորտներում, որտեղ մեզ այնքան էլ չեն սպասում, բայց որոնց շրջանակում մեր երկիրը կարող է ոչ միայն սեփական տնտեսությունը զարգացնելու լուրջ հնարավորություններ ստանալ, այլև կարող է զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական դիրքերը՚,- ասաց Ոսկանյանը:

Իսկ նոր ձևաչափը, նրա խոսքով, գալիս է լրացնելու գոյություն ունեցող Իրան- Հայաստան, Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքների և Իրան-Հայաստան-Վրաստան նոր կազմավորվող միջանցքների ձևաչափերը:

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Ոսկանյան
Вардан Восканян  - Sputnik Արմենիա
Վարդան Ոսկանյան

Ոսկանյանը կարծում է, որ եթե նոր ձևաչափը սկսի գործել, Հայաստանը տարածաշրջանում էներգետիկ բնագավառում լուրջ դերակատարություն կստանա, ուստի պատահական չէ, որ ՀՀ վարչապետի և դեսպանների հետ հանդիպմանը մեր ոչ բարեկամ հարևանները խիստ բուռն արձագանքեցին:

«Չեմ կարծում, որ պատահական էր այդ օրերին ադրբեջանցի փորձագետների կողմից Թուրքմենստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների խորացման մասին վերլուծությունները, որոնք հաջորդեցին մեր վարչապետի՝ դեսպանների հետ հանդիպմանը, ինչը ցույց է տալիս, որ մեր գործողությունները որոշակի անհանգստություն են առաջացրել, և դա կողմնակի ցուցիչ է նաև այն բանի, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց Ոսկանյանը:

Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Հայաստան մատակարարվող ռուսական գազի ծավալը կրճատվել է

Իրանի և Թուրքմենստանի հետ համագործակցությունը հեռանկարային է համարում նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը: Նրա խոսքով` այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել էներգակիրների ներմուծումը և դառնալ տարանցիկ երկիր՝ թուրքմենական գազը երրորդ երկրներ արտահանելու համար, այլև էլեկտրաէներգիա արտահանել դրա կարիքն ունեցող Թուրքմենստան:

«Իրանն ու Թուրքմենստանը վաղուց արդեն համագործակցում են գազի և էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման առումով: Այս պահին Իրանը Թուրքմենստանի հետ կապում է շուրջ 14 մլրդ խմ գազացանցային համակարգ: Իրանը Թուրքմենստանից կարող է մինչև 14 մլրդ խմ գազ վերցնել՝ հիմնականում հյուսիս-արևելյան շրջաններն ապահովելու համար, իսկ մնացած գազի ծավալը բաց է թողնում այլ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիա: Հայաստանը կարող է միանալ այս համակարգին՝ Իրանից էլեկտրաէներգիա արտահանելով դեպի Թուրքմենստան և կենտրոնական Ասիայի` էլեկտրաէներգիայի պակասորդ ունեցող այլ երկրներ»,- ասաց Արմեն Մանվելյանը:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մանվելյան
Армен Манвелян  - Sputnik Արմենիա
Արմեն Մանվելյան

Տարածված տեսակետը, թե Հայաստանը բարդ, փակուղային երկիր է, մասնագետների համոզմամբ ճիշտ չէ, եթե, իհարկե, Հայաստանը կարողանա ճիշտ օգտվել իր աշխարհաքաղաքական դիրքից և իր տարածքի առանձնահատկությունը ծառայեցնել իր շահերին:

Լրահոս
0