ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում առկա է մերկասառույց, տեղեկացնում է արտակարգ իրավիճակնեի նախարարությունը:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: