00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու «թևերը» վերադարձրին, «Պոբեդան» առաջին թռիչքը կատարեց

© Sputnik / Armenuhi MkhoyanСамолет
Самолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու օդանավակայանում դեկտեմբերի 15-ին «Բոինգ» 737-800 ինքնաթիռն ուղևորվեց Ռուսաստանի մայրաքաղաք, և Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթով մեկնարկեցին ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կանոնավոր թռիչքները:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այնպես, ինչպես կարգն է՝ չար աչքից ու փորձանքից հեռու, «Պոբեդայի» ինքնաթիռն օրհնվեց ու դեկտեմբերի 15-ին օդ բարձրացավ: Չնայած  Աստծու օրհնությամբ օդ բարձրանալու ցանկություններին, ինքնաթիռի 189 ուղևորից 16-ն առաջինը Մոսկվա մեկնելու հնարավորություն չունեցան. 10-ը Գյումրի-Վանաձոր ճանապարհի փակ լինելու պատճառով էին ուշացել, և նրանց թույլ չտվեցին թռիչքին մասնակցել, 6-ն էլ ընդհանրապես չէին հասել օդանավակայան: Մյուսներն էլ «էժանով» թեյախմության մեկնեցին Մոսկվա:

Գյումրու օդանավակայանի` ավելի քան 8 ամիս տևած դադարից հետո, ինչպես գյումրեցիներն են ասում, «Գյումրու թևերը հետ տվեցին»:

Зона беспошлинной торговли Duty free Winston - Sputnik Արմենիա
«Պոբեդա» ավիաընկերությունը €10 վարձավճար կկիրառի Duty Free–ից գնված ապրանքի համար

Մարզում ավելի շատ ուրախացել են խոպանչիները. գրպանի համար կրկնակի լավ է` և՛ տոմսի արժեքն է մատչելի, և՛ Երևան հասնելու կարիք չկա: Չնայած դրան, դժգոհողներ էլ կան. նրանց մտահոգում է ուղեբեռի արժեքը:

«Պոբեդա» ավիաընկերության տնօրեն Անդրեյ Կալմիկովը տեղեկացրեց՝ Գյումրու օդանավակայանում պայմանները շատ լավն են նման թռիչք իրականացնելու համար, իսկ «Պոբեդան» մատչելի է, հարմար ու ամենակարևորը` անվտանգ:

Ընկերության հայաստանյան ներկայացուցիչը նշեց՝ էժան տոմսերի արժեքը սահմանվում է շուկայի պահանջից ելնելով, այնպես որ ուղևորները պետք է արագ գործեն և օնլայն տարբերակով արագ պատվիրեն:

««Զվարթնոցի» բացասական պատասխանից հետո Հայաստանի ավիաիշխանությունները մեզ այլընտրանքային տարբերակ առաջարկեցին` Գյումրու օդանավակայանը: Մենք բանակցեցինք և փոխշահավետ պայմաններ ձեռք բերեցինք: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Գյումրի մեկնող ուղևորների համար չեղարկեց, այսպես կոչված, օդի հարկը։ Դրանից բացի, օդանավակայանում սպասարկման վարձը մեզ համար ավելի մատչելի է»,- մանրամասնեց Անդրեյ Կալմիկովը:

«Պոբեդայի» տնօրենը Գյումրու օդանավակայանը որակեց լոուքոսթերներ սպասարկող օդակայան, ինչը հույս է ներշնչում, որ բացի ռուսական այս ավիաընկերությունից, այլ ընկերություններ ևս կմտնեն հայկական շուկա` մատչելի գներով ու ուղղություններով: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հայտարարված 7300 դրամով մեկնել Մոսկվա, պետք է արագ գործեն ցանկացած թռիչքի համար. տոմսերը շատ արագ են սպառվում (դեկտեմբերի և հունվարի թռիչքների տոմսերն արդեն սպառված են):

Ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Հարություն Հայրապետյանի խոսքով` ինչպես էժան, այնպես էլ թանկ տոմսերի արժեքը որոշվում է ըստ շուկայի պահանջարկը:

«Ընկերության վարած քաղաքականության համաձայն` ցանկացած չվերթի համար կլինեն մինիմալ արժեքով որոշակի քանակի տոմսեր»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ ընկերությունը լրացուցիչ գումարներ է վաստակում բեռների հաշվին. ցածր բյուջետային ավիաընկերությունները, այդ թվում` նաև «Պոբեդան», այդ քաղաքականությունն են վարում:

Պատասխանատուները նշեցին, որ ավիաընկերությունն արդեն 10 հազար տոմս է վաճառվել դեկտեմբեր և հունվար ամիսների համար:

Դեկտեմբերի 15-ին մեկնարկած Երևան-Մոսկվա չվերթերը կիրականացվեն ցերեկային ժամերին, շաբաթական 3 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին: Ինչպես և հայտարարվել էր, տոմսերի արժեքը լինելու է սկսած 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամից:

 

Լրահոս
0