00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ երկու վարչապետներին չի հաջողվում լուծել «Նաիրիտ»–ի հարցը

© Photo : PhotolureЗавод "Наирит"
Завод Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նաիրիտի համակարգող խմբի» անդամները կարծում են, որ կառավարությունն ամեն կերպ խոչընդոտում է գործարանի հնարավոր ներդրողներին` մեջբերելով անհիմն արդարացումներ։ Նրանց համար սա խնդիրները բարձրաձայնելու վերջին ճիչն է, քանի որ ամեն նախաձեռնությամբ պատին են դեմ առնում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի-Sputnik. «Նաիրիտի համակարգող խմբի» անդամներից մեկը Արագեղեցիկ Կարեյանը հիշեց «Նաիրիտի» վերջին տարիները, երբ աշխատում էին վնասով։ Կարեյանի խոսքով` կառավարությունն իրենց ստիպեց գործարանը վաճառել մեկին, որը գործադիրից լիազորագիր էր ստացել այն գնել շուկայական գնից 25-30 տոկոս ավելի գումարով։

«Պայքարը շարունակվեց մինչև 2006 թվականը։ Կառավարությունը տեսավ, որ ի վիճակի չէ գործարանը հասցնել սնանկության, 2006 թվականին պայմանագիր կապեց «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության հետ, որը կենսագրություն չուներ։ Պայմանագիր կապելուց հետո վերցրեց առաջին փոխանցումը` 700 միլիոն դրամ, որից հանրապետություն մուտք եղավ ընդամենը 40 միլիոնը»,-ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԱրագեղեցիկ Կարեյան. «Նաիրիտի» նախկին աշխատակից
Арагехецик Кареян  - Sputnik Արմենիա
Արագեղեցիկ Կարեյան. «Նաիրիտի» նախկին աշխատակից

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն էլ իր խոսքը սկսեց 2 վարչապետներին` Հովիկ Աբրահամյանին ու Կարեն Կարապետյանին մեջբերելով։

«Հովիկ Աբրահամյանը նիստերից մեկի ժամանակ հայտնեց, որ սա կառավարության պարտքը չէ։ Անցնում է կարճ ժամանակ, Հովիկ Աբրահամյանը դրժում է խոստումն ու փակում ուրիշի պարտքերը։ Կարեն Կարապետյանն էլ պատճառաբանեց, թե 10-15 տարիների վերաբերյալ էներգակիրների կանխատեսում չկա»,- ասաց Իսրայելյանը։

Նա կարծում է, որ եթե կառավարությունը շարունակի «Նաիրիտը» վերագործարկելու հարցը ձգձգելու պրոցեսը, ապա անդառնալի խնդիրներ կառաջանան։

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Իսրայելյան. «Նաիրիտի» նախկին աշխատակից
Карен Исраелян  - Sputnik Արմենիա
Կարեն Իսրայելյան. «Նաիրիտի» նախկին աշխատակից

«Սնանկության գործընթացը կտանեն մինչև վերջ՝ գրանցված պահանջատերերի հետ պարտքերը մարելու համար, իսկ դա մոտավորապես 80-100 միլիոն դոլար է։ «Նաիրիտ» գործարանը կկիսեն երկու մասի, մի մասը պարտքի դիմաց կտան սնանկության կառավարչին, որ նա փակի պարտքերը, իսկ այդ մի մասի մեջ մտնում է կաուչուկի արտադրությունն ամբողջությամբ։ Մյուս մասն էլ առողջացման ծրագրի տակ տալիս են «Նաիրիտ» գործարանին. դրա ներքո էլ տեսում են քլորի արտադրանքը»,- ասաց Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ «Նաիրիտի համակարգող խմբի» անդամները հարցի լուծման համար 2016 թվականի հունիսի 18-ին առաջին կոչն ուղղեցին բոլոր կուսակցություններին, որոնք ԱԺ-ում ունեն պատգամավորներ։

Старая швейная машинка Zinger - Sputnik Արմենիա
Մոռացված ֆաբրիկայի ստվերները. ոստիկանությունը պարտք է դերձակներին

Բոլորը երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր։ Նպատակը երկրի տնտեսության զարգացումն էր` «Նաիրիտի» միջոցով։ Եղավ ներդրողի` «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նամակը վարչապետին, բայց այն մնաց անարձագանք։

Նաիրիտցիները հույսները չեն կորցնում։ Պայքարելու են մինչև վերջ, որ ժամանակի տնտեսական հսկան վերադառնա նախկին փառքին։

Այսօր նաիրիտցիներին ձեռք մեկնեցին ընդդիմադիր կուսակցությունները։

Լրահոս
0