00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոռացված ֆաբրիկայի ստվերները. ոստիկանությունը պարտք է դերձակներին

© livejournalСтарая швейная машинка Zinger
Старая швейная машинка Zinger - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները, որոնք գտնվում են Հայաստանի ՆԳՆ իրավասության տակ, արդեն չորրորդ տարին է` պահանջում են վճարել աշխատավարձի պարտքը։ Այդ ընթացքում նրանք դիմել են տարբեր ատյաններ, որպեսզի արդարություն հաստատվի, բայց՝ իզուր։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները, չստանալով պետության աջակցությունը, դիմել են ԶԼՄ-ներին` հույս ունենալով ստանալ ութ ամսվա աշխատավարձը։

Նրանք նշեցին, որ կարի ֆաբրիկան պարտքեր է կուտակել այն բանից հետո, երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինել է Սամվել Բեկչյանը։ «Կոնտինենտտեքսի» նախկին աշխատակցուհի Գոհար Թամամյանը պատմեց, որ 1967թ-ից գործող ֆաբրիկան 2013թ-ի հոկտեմբերի 31-ին լուծարվել է։

© Sputnik / Asatur Yesayants«Կոնտինենտտեքս»-ի աշխատակիցները
Бывшие сотрудницы Континенттекс - Sputnik Արմենիա
«Կոնտինենտտեքս»-ի աշխատակիցները

«Մենք տարբեր դռներ ենք թակում` մեր աշխատավարձը ստանալու համար։ Մենք հանդիպել ենք ՆԳՆ աշխատակիցների, պաշտոնյաների հետ և ոչ միայն։ Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ստանա աշխատավարձը։ Բոլորը հավաստիացնում են, որ «ձեր փողերը կտան»։ Մենք նույնիսկ կոլեկտիվով դիմել ենք դատարան։ Վճռի համաձայն, մեզ աշխատավարձ կտան կարի ֆաբրիկային պատկանող ունեցվածքի վաճառքից հետո»,- նշեց Թամամյանը։

Նրա խոսքով` ոչ մի ունեցվածք չկա, այնտեղ ընդամենը մի քանի անպետք իրեր կան, որոնց համար սահմանվել է չափազանց բարձր գին։

«Ո՞վ կգնի այդ ամենը, երբ մարդիկ հացի փող չունեն։ Մեզ ասացին, որ ընկերությունը պարտք է հարկային ծառայությանը և պետք է վճարի 53 միլիոն դրամ ու դրանից հետո միայն՝ աշխատողների պարտքերը»,- ասաց «Կոնտինենտտեքսի» նախկին աշխատողը։

Ֆաբրիկան որոշ ժամանակ աշխատել է առանց պարտքերի։

«Ասում են, որ Բեկչյանը հետախուզման մեջ է։ Տարօրինակ է, որ երեք տարվա ընթացքում չի հաջողվել գտնել նրան։ Նա մարդ է, ոչ թե ասեղ»,- նշեց Թամամյանը։

Նա հավելեց, որ մինչև փակվելը գործարանը նորմալ աշխատել է։ Դրանից մի քանի ամիս առաջ խոշոր պատվեր էր ստացվել` իրավապահ մարմինների աշխատողների համազգեստը կարելու համար։

Завод Импульс - Sputnik Արմենիա
Ամայացած գործարանի անգործ դիլիջանցիները

«Մենք կատարել ենք մեր աշխատանքը, աշխատողները բառացիորեն պոկել են իրենց աշխատավարձը, իսկ դերձակները և ադմինիստրացիան աշխատավարձ չեն ստացել», — ասաց Թամամյանը։
Իր հերթին Հայկանուշ Գալստյանը նշել է, որ աշխատավարձի պարտքերը գոյացել են այն ժամանակ, երբ ձեռնարկությունը պետական է եղել։

«Երբ մենք դիմեցինք ոստիկանություն, մեզ ասացին, որ կառույցը գտնվում է ողբալի վիճակում, փող չկա»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով` աշխատակիցներին զայրացրել է այն, որ նրանք մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ, բայց ոչ մեկը տեղից չի շարժվել և չի հարցրել, թե ինչու են այդ կանայք այստեղ կանգնած և ինչ են ուզում։

«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ը 1995թ-ից կարել է Հայաստանի ՆԳՆ և ոստիկանության աշխատողների համազգեստը։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել և լուծարվել 2013թ-ի հոկտեմբերին։
Սամվել Բեկչյանը ՊԵԿ քննչական բաժնում հարուցված գործի շրջանակում դիտարկվում է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 193 հոդվածով և 205 հոդվածի առաջին մասով՝ վտանգավոր հասարակական գործողությունների համար։

Русская версия

Լրահոս
0