00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավրորա Մարդիգանյան. հայկական Ժաննա դ’Արկի բացառիկ լուսանկարները

© Sputnik / Asatur YesayantsАврора Мардиганян
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016 թվականից սկսած` Հայաստանում շնորհվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը տրվում է մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու և խրախուսելու նպատակով այն բացառիկ անհատներին, որոնք սեփական կյանքը վտանգի ենթարկելով` հնարավորություն են տալիս գոյատևել ուրիշներին:

Ռուբեն Շուխյան, Sputnik.

«Ավրորա» մրցանակն անվանակոչվել է ի պատիվ ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կամ նույն ինքը՝ Արշալույս Մարտիկյանի (1901-1994):

Լայն հանրությանը միայն վերջին տարիներին ծանոթ դարձավ Ավրորայի անունը: Նա տակավին դեռատի աղջնակ էր, երբ 1915 թվականին ականատես դարձավ Հայոց ցեղասպանության ընթացքում թուրքական կառավարության ծրագրած և կազմակերպած անասելի բարբարոսություններին:

Аврора Мардиганян рассказывает о том, как турки убили ее семью - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյանը պատմում է, թե ինչպես են թուրքերը սպանել իր ընտանիքի անդամներին

Ավրորա Մարդիգանյանի ընտանիքն Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր: Եղեռնի ժամանակ կորցնելով հարազատներին` 14-ամյա Ավրորան ենթարկվում է անասելի խոշտանգումների. իր հուշագրությունում նա պատմել է աքսորի ճանապարհներին տեսած բոլոր այդ վայրագությունների մասին: Բայց Ավրորան` «հայկական Ժաննա դ'Արկը», ինչպես նրան անվանեցին Ամերիկայում, մեկուկես տարի կրելով այդ մղձավանջային սարսափները, չի ընկճվում և կարողանում է փախուստի դիմել թուրք ցեղապետի հարեմից:

1917 թվականի գարնան սկզբին, երկարատև թափառումներից հետո, ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Ավրորան կարողանում է վերջապես հատել ռուս-թուրքական ճակատային գիծը` դուրս գալով դեպի ռուսական զորքերի առաջապահ դիրքերը, և այդպես փրկվում: Ավրորային տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում, որտեղից զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ նա ուղևորվում է Սանկտ Պետերբուրգ, ապա` ԱՄՆ, Նյու Յորք, որտեղ նրան որդեգրում է մի հայ ընտանիք:

Ավրորայի իրական պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին անգլերենով տպագրվում է «Հոշոտված Հայաստան» («Ravished Armenia») գիրքը, որը միանգամից սկսվում է վաճառվել մեծ պահանջարկով: Նույն տարում նկարահանվում և 1919թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝ Ավրորայի հուշագրության հիման վրա ստեղծված «Հոգիների աճուրդ» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմը:

Ավրորային այդ ֆիլմում վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և պատմության մեջ փաստացի դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:

Բացի այդ, ֆիլմի նկարահանման ընթացքում Ավրորան մեծապես աջակցեց ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

© Sputnik / Архив Ավրորա Մարդիգանյան
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյան

Ֆիլմը, որն ուներ նաև բարեգործական առաքելություն, բացառիկ հաջողություն ունեցավ՝ մոտ 30 մլն ամերիկյան դոլարի հասույթ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի տասնյակ հազարավոր հայ որբերի կենսաապահովման կազմակերպմանը: Ժապավենի ամբողջական տարբերակը՝ 85 րոպե տևողությամբ, ցավոք, չի պահպանվել:

Ավրորա Մարդիգանյանը մահացավ 93 տարեկան հասակում Լոս Անջելեսում: Ներկայացվող լուսանկարներում նրան տեսնում ենք ինչպես երիտասարդ տարիքում, այնպես էլ արդեն տասնյակ տարիներ անց (նկարներից մեկում նա որդու հետ է), ինչպես նաև ներկայացվում են «Հոգիների աճուրդ» ֆիլմի (որը զուգահեռաբար նշվում էր նաև «Հոշոտված Հայաստան» գրքի անվանումով) գովազդային պաստառները:

Русская версия

© Sputnik / Архив Ավրորա Մարդիգանյան
Ավրորա Մարդիգանյան - Sputnik Արմենիա
1/9
Ավրորա Մարդիգանյան
© Sputnik / Архив Ավրորա Մարդիգանյան
Ավրորա Մարդիգանյան - Sputnik Արմենիա
2/9
Ավրորա Մարդիգանյան
© Архив Ավրորա Մարդիգանյան
Ավրորա Մարդիգանյան - Sputnik Արմենիա
3/9
Ավրորա Մարդիգանյան
© Sputnik / Архив Ավրորա Մարդիգանյան
Ավրորա Մարդիգանյան - Sputnik Արմենիա
4/9
Ավրորա Մարդիգանյան
© Sputnik / Архив Ավրորա Մարդիգանյանը որդու հետ
Ավրորա Մարդիգանյանը որդու հետ - Sputnik Արմենիա
5/9
Ավրորա Մարդիգանյանը որդու հետ
© Sputnik / Архив Публикации про Аврору Мардиганян
Публикации про Аврору  Мардиганян - Sputnik Արմենիա
6/9
Публикации про Аврору Мардиганян
© Sputnik / Архив «Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը
«Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը - Sputnik Արմենիա
7/9
«Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը
© Sputnik / Архив «Հոգիների աճուրդ» ֆիլմի (որը զուգահեռաբար նշվում էր նաև «Հոշոտված Հայաստան» գրքի անվանումով) գովազդային պաստառը
«Հոգիների աճուրդ» ֆիլմի (որը զուգահեռաբար նշվում էր նաև «Հոշոտված Հայաստան» գրքի անվանումով) գովազդային պաստառը - Sputnik Արմենիա
8/9
«Հոգիների աճուրդ» ֆիլմի (որը զուգահեռաբար նշվում էր նաև «Հոշոտված Հայաստան» գրքի անվանումով) գովազդային պաստառը
© Sputnik / Архив «Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը
«Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը - Sputnik Արմենիա
9/9
«Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը
1/9
Ավրորա Մարդիգանյան
2/9
Ավրորա Մարդիգանյան
3/9
Ավրորա Մարդիգանյան
4/9
Ավրորա Մարդիգանյան
5/9
Ավրորա Մարդիգանյանը որդու հետ
6/9
Публикации про Аврору Мардиганян
7/9
«Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը
8/9
«Հոգիների աճուրդ» ֆիլմի (որը զուգահեռաբար նշվում էր նաև «Հոշոտված Հայաստան» գրքի անվանումով) գովազդային պաստառը
9/9
«Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը
Լրահոս
0