00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայրոնը և Հայաստանը. բազմադարյա բարեկամության պատմությունը

© Sputnik / Անցնել մեդիապահոցПоэт Джордж Байрон
Поэт Джордж Байрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր աշխարհահռչակ անգլիացի բանաստեղծի 229-ամյակն է, որն իր կարճատև կյանքի ընթացքում կարողացել է ազդել մի ամբողջ դարաշրջանի մարդկանց մտածողության վրա: Հայաստանի և հայոց լեզվի նկատմամբ Բայրոնի ակնածալից վերաբերմունքը թույլ է տալիս մեզ հատուկ թրթիռով ընկալել նրա ստեղծագործությունը և կյանքը:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Թեև մենք սովոր ենք տեսնել ագլիացի ռոմանտիկ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնին մռայլ ռոմանտիզմի փառապսակով, բայց նա ոչ միայն կենսուրախ, այլ նաև ըմբոստ և կրակոտ մարդ էր: Երբեմն զվարճալի քայլերի էր դիմում:

Լորդի ժամանակակիցներից մեկը գրել է. «Այդ անսովոր մարդն անընդհատ տարված էր ինչ-որ կրքով, իսկ երբ նրա մեջ արթնանում էր հանճարը, ամեն ինչ մոռանում էր, բանաստեղծը թռչում էր երկինք և մեզ էլ տանում էր իր հետևից»:

Саймон Уилкинсон - Sputnik Արմենիա
Հայկական նռան գույնը կամ նախաճաշ բրիտանական ձևով

Չնայած նրան, որ Ջորջը մանկուց մի քիչ կաղում էր, նա ջանասիրաբար զբաղվում էր թիավարությամբ, ձիավարությամբ, լողով: Իր առաջին ճանապարհորդության ընթացքում նա լողալով անցել է Դարդանելի նեղուցը, որից հետո իտալացի ընկերները նրան անվանել են անգլիացի ձուկ: Հետագայում Բայրոնը շատ է հպարտացել իր արարքով:

Բանաստեղծը մանկուց աչքի էր ընկնում իր դատողությունների յուրահատկությամբ: Ուսման ժամանակ նրան արգելել են շանն իր հետ տանել քոլեջ, բայց տղան չի հանձնվել: Ուշադիր ուսումնասիրելով կանոնները և նկատելով, որ արջերի վերաբերյալ արգելք չի սահմանվել՝ նա իր հետ նաև արջի քոթոթ է տարել: Ղեկավարությունը ստիպված է եղել ներս թողնել կենդանուն:

Հենց ըմբոստ ոգին է ստիպել Բայրոնին մեկնել Հունաստան և միանալ թուրք նվաճողների դեմ ապստամբությանը՝ սեփական միջոցներով զինելով պաշտպանների ջոկատը: Հենց դա էլ դարձել է բանաստեղծի մահվան պատճառը. արշավներից մեկի ժամանակ նա վարակվել է մալարիայով և վախճանվել 36 տարեկան հասակում: Այդ ժամանակներից Բայրոնը համարվում է Հունաստանի ազգային հերոս:

Բայրոնը և Մխիթարյանը միաբանությունը. ինչից է սկսվել ամեն ինչ

1816թ-ին Ջորդ Գորդոն Բայրոնը մեկնել է Սուրբ Ղազար կղզի՝ հոգնելով Վենետիկի աշխարհիկ բուռն կյանքից:

«Զբաղվելու համար ես ամեն օր հայկական միաբանությունում ուսումնասիրում եմ հայոց լեզուն: Հասկացա, որ պետք է ուղեղս ինչ-որ բարդ բանով զբաղեցնեմ, ահա և ընտրեցի ամենաբարդը և ստիպեցի ինձ կենտրոնանալ: Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում», — գրել է բանաստեղծն իր նամակներից մեկում:

Мультиинструменталист и вокалист из США Ричард Бона - Sputnik Արմենիա
Ջազի աստղ Ռիչարդ Բոնան հայերեն ու դուդուկ նվագել է սովորում

Զուտ հետաքրքրությունից դրդրված ժամանելով կղզի՝ Բայրոնը գրել է. «Ինձ վրա հավանաբար մյուս ճանապարհորդների նման մեծ տպավորություն է գործել Սուրբ Ղազարի համայնքը, որն իր մեջ միավորում է վանական հաստատության առավելությունները՝ դուրս մղելով բոլոր արատները»:

Մի քանի տասնամյակ անց աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին այդ թեմայով նկար է ստեղծում, որը կոչվում է «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում»:

Վեց ամսվա ընթացքում ուսումնասիրելով գրաբարը՝ հայր Հարությունի՝ միաբանության անդամներից մեկի հետ, բանաստեղծը ստեղծում է «Անգլերենի և հայերենի քերականությունը»:

Բայրոնի հետևյալ արտահայտությունը հայոց լեզվի մասին հիրավի նշանավոր է դարձել. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է… Եվ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են»:

Ի նշան երախտագիտության՝ Հայաստանում տեղադրվել է մեծ բանաստեղծի հուշարձանը, Երևանում նրա անունով փողոց կա, իսկ Գյումրիում՝ դպրոց: Կարելի է ասել՝ Հայասանի և Բայրոնի միջև ընկերությունը շարունակվում է մինչ հիմա:

Նրա հետնորդը՝ լորդ Ռոբին Բայրոնը, մի քանի տարի առաջ այցելել էր Հայաստան, մասնակցել «Երևան՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումներին, այցելել Բայրոնի անվան դպրոց և հանդիպել Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ:

Русская версия

Լրահոս
0